ԱՆ-ն դիմել է Ազգային ժողով` էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով

Լուրեր

31.07.2026 | 17:27
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
Բոլորը

Առողջապահության նախարարությունը պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով կազմավորելու խնդրանքով դիմել է Ազգային ժողով` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման հանգամանքի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու առնչությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

«Հիշեցնենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 3-ին կայացած նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ընթացքում անհարգալից, ոչ պատշաճ, էթիկայի կանոնները խախտող արտահայտություններ է հնչեցրել բժիշկների և բուժաշխատողների հասցեին»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ պատգամավոր Ուրիխանյանը ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանից մասնավորապես  հարցրել էր. «Հայվան բառի իմաստը գիտե՞ք՝ անասուն, կենդանի, կենդանակերպ, կենսաբանական օրգանիզմ… Առողջապահության նախարարության պատասխանատուներից ու պաշտոնյաներից ո՞ր կենսաբանական օրգանիզմն է պատասխան տալու տեղի ունեցածի համար։ Չնկարագրեմ, թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվել զինվորների մասունքները»: