«Կան կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը որոշ դեպքերում ներկայացված է որպես բոմժ»․ Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ելույթ ունենալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բարձրաստիճան անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելմանն ու վերլուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը։ Հիշեցնեմ, որ այս հանձնաժողովը գործում է 2012 թվականի հունվարի 9-ից։ Հիմա հարց եմ ուզում տալ՝ ձեզնից որևէ մեկը հիշո՞ւմ է որևէ դեպք, երբ այս հանձնաժողովը շահերի բախման կամ ունեցվածքի ոչ համապատասխանության դեպքում որևէ խնդիր բարձրացրած լինի»,- ասաց նա՝ դիմելով խորհրդարանին։

Զոհրաբյանի վստահեցմամբ՝ քանի դեռ ՀՀ-ում շատերի համար պաշտոնը հարստացման հիմնական «ֆորմուլան է», լինելու են կեղծ հայտարարագրեր։«Որտեղ անձը որոշ դեպքերում ներկայացված է որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը»,- ասաց նա՝ նկատելով, որ հանձնաժողովը օրենքով իրեն տրված գործառույթները չի կատարել։

Զոհրաբյանը հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկը մնում է ուժի մեջ «ընդդիմությունը պիտի իրավունք ունենա առաջադրելու թեկնածու»։ «Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ճիշտ ձևակերպում գտնել, որ առաջադրման փուլում ընդդիմությունն ունենա մասնակցություն»,- եզրափակեց նա։

 

Սեդա Ղուկասյան