Չեմ ուզում, որ իմ թոռնիկները տան պատից կախեն Տաթևի վանքի նկարը՝ որպես կորուսյալ հայրենիքի մասին հուշ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մենք վճռական ենք տրամադրված, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ այս կապիտուլյանտների իշխանությունից երկիրը մաքրելու համար»,- այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ  ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջև է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ նույսնիկ վերջին շանս ստանալու համար է: Ես չեմ ուզում, որ իմ թոռները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները որպես կորուսյալ հայրենիքի ևս մի հատված մի մասին պատմող հուշ»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

«Սիրելի թիմակիցներ, նախորդ 3 տարիներին ՀՀԿ-ն անցամ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք: Իմ ու իմ թիկամիցների համար հեշտ է ասել՝ մենք զգուշացնում էինք, կանխատեսել էին, բայց դրանք արդեն անօգուտ խոսքեր են: Այդ խոսերը հետ չեն բերելու ոչ մեր 5 հազար զոհվածներին, ոչ էլ Արցախի կորսված 75 տոկոսը:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենալու: Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների և գործընկերների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք,  թուլանանք, պարտվենք պատերազմում և դատապարտվենք դանդաղ մահվան: Հիմա հենց այդ վիճակում ենք:

Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վեր հառնելու հնարավորություն են»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: