ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին

Լուրեր

20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
Բոլորը

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացող Միջազգային տնտեսական համաժողովին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վերջինիս շրջանակներում կազմակերպված «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով։

ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին, դրանց կանխարգելմանը, առկա մարտահրավերներին և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների ձեռնարկած պայքարի կառուցակարգերին:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նման դրսևորումների հակազդման, քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձը, բիզնեսի հայաստանյան ներպետական իրավական պաշտպանության համակարգը: Շետադրում է կատարվել Հայաստանում ազատ տնտեսավարման և ներդրումների իրավական պաշտպանության ուղղությամբ իրականացված բարեփոխումների վրա:

Ֆորումի ընթացքում քննարկվել են բիզնեսի զարգացման, տնտեսվարողների իրավունքների պաշտպանության միջոցների ունիվերսալացման, դրանց խոչընդոտող՝ հատկապես հաղորդակցային տեխնոլոգիաների միջոցով իրականացվող հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության, փորձի փոխանակման մեխանիզմների կատարելագործման խնդիրները: