Վերին Շորժայի սարերում ադրբեջանական ԶՈՒ-ն դիրքից դիրք անարգել անցնելու համար տեխնիկա է կիրառում․ համայնքապետ

Լուրեր

17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բոլորը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերին Շորժա համայնքի սարերում ադրբեջանական շարժ է նկատվել․ նրանք սկսել են տեխնիկա կիրառել, որպեսզի դիրքից դիրք կարողանան անարգել անցնել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

«Այն դիրքերը, որտեղ հիմա ադրբեջանցիներն են, նախկինում արոտավայրեր են եղել։ Սարի լանջին աշխատող տեխնիկա է երևում, որոնք, իմ կարծիքով, ադրբեջանական ԶՈՒ-ի շարժը ավելի հեշտ կազմակերպելու համար են»,- նշեց համայնքապետը։

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ-ն արձանագրել է՝ «ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի քանի տասնյակի հասնող անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով, իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը և որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղին առավել մոտ վայրերում և դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը»։

Վերին Շորժայի համայնքապետը նշեց՝ ադրբեջանական ԶՈՒ-ն որևէ իրավունք չունի այդ հատվածում ճանապարհ բացելու՝ սարի լանջով մեքենաներով տեղաշարժվելու համար։
Նշենք, որ խնդրի շուրջ ՀՀ Պաշտպանությունից նախարարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Մեկնաբանությունը կներկայացնենք ստանալուն պես։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և փորձում են ամրապնդվել այնտեղ։

Արփի Հակոբյան