Քարվաճառում ականի վրա Ադրբեջանի ՊՆ մեքենա է պայթել․ կան զոհեր

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարվաճառում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մեքենան, ինչի հետևանքով զոհվել են AZTV-ի ու «Ազերթաջ»-ի լրագրողներ Սիրաջ Աբիշովն ու Մագերամ Իբրահիմովը։

AZTV-ն հայտնում է նաև մեկ այլ աշխատակցի՝ ռեժիսոր Էմին Մամեդովի, ինչպես նաև վարորդի ու քաղաքացիական անձի վիրավորվելու մասին։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու ՆԳ նախարարությունն էլ համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Լրագրողներից բացի՝ զոհվել է Սուսուզլուք գյուղի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Արիֆ Ալիևը, 4 հոգի էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածներով հոսպիտալացվել են։

Ադրբեջանում այսօր ներկայացրել են նաև Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով զոհերի ու վիրավորների ընդհանուր թիվը։ Ըստ լրատվամիջոցների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից և հրադադարի հաստատումից հետո ականի վրա պայթելու հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացված երկրորդ միջպետական գանգատում։

Նոր դիմումը կապված է այն բանի հետ, որ Հայաստանը, իբր, հրաժարվում է ականապատ տարածքների քարտեզներ տրամադրել։ Նշվում է նաև, որ 100 մլն քառ․ մետր տարածքում 35․000 ական է վնասազերծվել, սակայն տուժածների թիվը շարունակում է աճել։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։ Սակայն գրեթե ամեն օր ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։

Արցախի գրավյալ տարածքներ մուտքի արգելքն ադրբեջանական իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն, սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանը կանխելն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։ Որոշ տվյալներով՝ շատ դեպքերում այն կազմակերպվում է ոստիկանապետերի ու գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք մարդկանց տարբեր խմբերի ուղարկում են ականապատ տարածքներ՝ վտանգելով նրանց կյանքը։ Ի դեպ՝ բնակիչները ևս փաստում են, որ շատերն Արցախի գրավյալ տարածքներ գնում են հենց թալանի նպատակով։

Էմմա Չոբանյան