«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պետք է լինեն հրեշտակային անձնավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին հարցի քննարկումները «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի եզրահանգումներ են առաջացրել։ Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ կենտրոնական ամբիոնից ելույթ ունենալիս։

«Տեսեք մենք ասում ենք, որ այդ հանձնաժողովի անդամները պետք է տիրապետեն բազմաթիվ բաների, եթե գրոտեսկի վերածենք, ասում ենք՝ գերազանց պետք է ավարտած լինեն Օքսֆորդը, Քեմբրիջը, բոլոր օրենքները պետք է շատ լավ իմանան, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնանք հարևաններին հարցնենք՝ ո՞վ է էս մարդը, ասեն՝ սուրբ է էս մարդը»,- հեգնեց Փաշինյանը։

Պատգամավորը հնչեցրեց հաջորդ հարցը՝ «այդ հրեշտակը» կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ։ «Որովհետև էդ հրեշտակը կարող է հակակոռուպցիոն մարմնի անդամի աթոռին նստել և 5-6 տարի հրեշտակի նման թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա և հրեշտակի կանխավարկածով որևէ մեկին նեղություն չպատճառել»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց, որ հանձնաժողովում պետք է ներառված լինեն այնպիսի կենսագրությամբ անձինք, որ մարդիկ տեսնեն «այդ մարդը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի» և ոչ թե ինչպես հաճախ լինում է՝ ասի «այդքան լծակներ չունենք կամ օրենսդրությունը թերի է»։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմությանը որոշակի արտոնություններ տալու խնդրին, որ ընդդիմությունը որոշակի լծակներ պետք է ունենա հանձնաժողովի անդամների նշանակման հարցում․ «Այս փաստարկին իշխանությունը միշտ հնչեցնում է հակափաստարկ՝ դուք քաղաքականացնում եք պրոցեսը, և երբ որևէ ընդդիմադիր գործիչ հայտնվի հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, կսկսի հետապնդումներ իրականացնել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, սա տարօրինակ հակափաստարկ է։ Գլխավոր դատախազը նշանակվում է իշխող ուժի կողմից, եթե իշխանությունն ասում է, որ ընդդիմության ներկայացուցիչը կանխավարկածով պետք է հետապնդումներ իրականացնի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ապա անուղղակի խոստովանում է, որ իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազ կլինի, ՀՔԾ պետ կլինի կանխավարկածով հետապնդումներ կիրականացնի ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»։

 

Սեդա Ղուկասյան