Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է. «Ելք»-ի հայտարարությունը

Լուրեր

14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը երկրորդ հայտարարությունն է տարածել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի աշխատանքի մասին քննարկումների վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև:

 

 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «Ելք» խմբակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ:

– լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված, 4-րդ կետ),

– նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 3-րդ կետի 3-րդ մաս),

– Երևանի ավագանու նիստերի հեռարձակում ուղիղ եթերով՝ ապահովելով դրա անխափանությունը (Երևանի ավագանու կանոնակարգի 108-րդ կետ),

– ավագանու անդամի հրավերով քաղաքապետարանի վարչական շենք լրագրողի երաշխավորված մուտքի իրավունք:

Վերոգրյալ սկզբունքները բխում են ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից: Սույն սկզբունքներին հակասող որևէ որոշման կամ գործողության դեպքում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը կգործի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համապատասխան (Ավագանու անդամն իրավունք ունի ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները):