Վանեցյանը կինոյի տղա էր Փաշինյանի իշխանությունում՝ ուղարկում էին փայտահատների դեմ պայքարի․ մե՞զ են նիկոլական ասում, լո՞ւրջ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2024 | 09:59
«Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը». ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:58
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:49
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
19.11.2024 | 09:35
Սևան քաղաքում ձյուն է տեղում
18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Ադրբեջանը մերժում է սահմանազատման հարցում Ֆրանսիայի դերակատարությունը: Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, ինչպես նաև ԵՄ կառույցներում: Նրա առաջարկը հետևյալն էր՝ տեղակայել միջազգային դիտորդներ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից կամ ռուս դիտորդներ, ապա զորքերը հետ քաշել, սահմանազատման պրոցեսն այդպես սկսել: Ադրբեջանն ու Ռուսաստանն այստեղ Մոսկվայի միջնորդության դերն են ընդգծում: Ինչպե՞ս կարող է այս հարցը լուծվել, ինչպե՞ս պետք է Հայաստանը առաջ գնա, արդյո՞ք իրավիճակը փակուղային է։

-Բնականաբար, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը որոշակի սրբագրումներ է կատարել նաև աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ: Աշխարհաքաղաքական գործընթացներում խոշոր տերությունների վարքագծի մեջ էլ է տեղի ունեցել որոշակի փոփոխություն, բնականաբար, վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի ակտիվ դերակատարության փորձը կամ ընդգրկվելը ռեգիոնալ հակամարտության կարգավորման մեջ ցույց է տալիս մի բան, որ, այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամբողջովին դեֆորմացված է, նրա բնականոն գործունեությունը վերականգնված չէ, և փորձ է արվում բալանսավորել Ռուսաստանի ազդեցությունն այս հակամարտության կարգավորման գործընթացում, իսկ թե ինչպիսի հաջողություն կամ արդյունքներ կգրանցվեն, այս պահին դժվար է կանխատեսել։ Բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտության կարգավորման գործընթացը վաղ թե ուշ հանգրվանելու է միջազգային մանդատի ներքո:

-Ինչո՞վ է միջազգային մանդատը կարևոր:

-Այն կարևորվում է նախ՝ հարցի կարգավորման պատմության բովանդակությամբ, որովհետև հարցի կարևորությունը հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ մանդատ ունեցող այն ձևաչափն է, որում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, դա, ըստ էության, երեք գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնների համադրված ռեսուրսի կիրրառումն էր այս հակամարտության կարգավորման գործընթացում։ Բնականաբար, արցախյան աղետալի պատերազմի ժամանակ այդ բալանսը խախտվել է, Ռուսաստանը միանձնյա ստանձնել է դերակատարություն հարցի կարգավորման կամ գոնե այս ժամանակահատվածում հարցի սառեցման առումով, բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական հստակեցման, Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման համար ակնհայտ է լինելու այդ մանդատի կարևորությունը, և ակնկալում եմ, որ, բացի Ռուսաստանից, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ևս սիմետրիկ ազդեցություն կունենան այս հարցի կարգավորման գործում մի պարզ պատճառով՝ ոչ մեկի շահերն այստեղ չստորադասվեն հետևյալ հանգամանքով՝ սա այն ժամանակահատվածը չէ, որ հաղթողին՝ ամեն ինչ, պարտվածին՝ ոչինչ, առավել ևս, որ մեծ դժվարությամբ կարելի է Ադրբեջանին հաղթող կողմ համարել: Հարցի կարգավորումը ենթադրում է հավասարակշռված քաղաքականություն, և ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը կգտնեն այս հարցի վերաբերյալ օպտիմալ լուծումներ, որոնք կսպասարկեն տարածաշրջանում մեր շահերը՝ ոտնահարելու փոխարեն:

-Ալիևը նորից առաջարկում է Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել և պայման է առաջարկում, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ նաև Արցախը: Հետաքրքիր է այս սահմանազատման թեման, որ Հայաստանին, կարծես թե, պարտադրվում է՝ այդ զինված ներխուժումը իրականացնելով, կապ ունի՞ Ալիևի այդ առաջարկի հետ:

Նախ՝ Ալիևի, այսպես ասած, դիլետանտ պատկերացումները որևէ կապ չունեն դեմարկացիոն գործընթացը տարածքային ամբողջականության կամ սահմանների ճշգրտման հետ, Հայաստանն ու Վրաստանը ճանաչել են միմյանց պետությունները, միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունեն, բայց առ այսօր դեմարկացիոն հանձնաժողով է գործում, սահմանների սահմանազատման և ճշգրտման գործընթացներ են տեղի ունենում, հետևաբար՝ այս առումով Ալիևի պատկերացումներն իսկապես միջին մակարդակի են, եթե չասեմ՝ առավել նվազ, բայց ինձ վրդովեցնում է այն, որ Ալիևն է դարձել տարածաշրջանում օրակարգ թելադրողը, ինքն է պահանջներ ներկայացնում Հայաստանին, ինքն է խոսում խաղաղության համաձայնագրի, սահմանների ճշգրտման մասին: Ես մի բան գիտեմ, որ սա երկարատև պրոցես է լինելու, ավելին՝ առ այս պահը գործում է նոյեմբերի 9-ի հայտարարության ռեժիմը, այսինքն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա՝ 5 տարվա մանդատով, և ևս 5 տարի երկարացման հնարավորությամբ, մենք դեռևս գտնվում ենք առաջին ցիկլի մեջ, կտեսնենք 3 տարի հետո ինչպիսի վարքագիծ կդրսևորեն պետությունները, դրանից շատ բան է կախված լինելու կամ, ընդհանրապես, աշխարհի ընկալումն այս հակամարտության կարգավորման հեռանկարի մասով, արցախահայության դիրքորոշումը, հայ ժողովրդի հավաքական վարքագիծը շատ էական է լինելու, թե ինչպիսի ուղենիշ կորդեգրենք այս հարցը կարգավորելու վերաբերյալ: Որևէ մեկը չի խուսափում խաղաղությունից, միայն ապուշը կցանկանա պատերազմ կամ հակամարտությունների սրում, բայց դա չպետք է լինի որևէ ժողովրդի կամ պետության արժանապատվության հաշվին, պետք է հարգվեն բոլորի, հատկապես՝ արցախահայության շահերը, և Արցախի ժողովուրդը պետք է ունենա իր ճակատագիրը իր պատմական հայրենիքում տնօրինելու սուվերեն իրավունք:

-Տարբեր քաղաքական ուժերի իրենց հակառակորդները մեղադրում են արած և չարած բաների մեջ: Ասում են, որ դուք կեղծ ընդդիմություն եք և որ «Արդար Հայաստանը» Փաշինյանի պրոյեկտն է, կոալիցիա է կազմելու ՔՊ-ի հետ, որպեսզի ևս մեկ անգամ իշխանության գա:

-Այդպես ասողների վրա եմ զարմանում, նրանք երկու մասին են բաժանվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» դաշինքի առանցքը կազմող ՀՅԴ-ն 2018թ. մի գիշերվա մեջ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի կառավարությունից թռավ, մտավ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ, ծափահարեցին ու Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության… Աղվան Վարդանյանին էլ հեռացրին` Փաշինյանին չընտրելու համար: Եվ այսօր հանկարծ այդ մարդիկ դարձել են թունդ հականիկոլական, նրան համարում են դավաճան, իրենց էլ՝ հայրենասեր, ուժեղ տղամարդ, կայուն քաղաքականություն վարող թիմ: Երկրորդ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի թիմում կինոյի տղա էր աշխատում, նրան անգամ ուղարկել էին Իջևան՝ փայտահատների դեմ պայքարելու, այսինքն՝ ամբողջ իշխանության առանցքը կազմում էր Արթուր Վանեցյանը: Վանեցյանը, որ պայքարում էր Սերժի օլիգարխների, Սերժի օրոք գործած հանցագործների դեմ, հիմա նրանց հետ դաշինք կնքած՝ Նորայր Նորիկյանին անվանում են նիկոլական, կեղծ ընդդիմություն: Լո՞ւրջ եք ասում…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան