Դիակը շնչո՞ւմ է, թե՝ ոչ․ հուսով եմ այս հարցի պատասխանն արդեն գտնվել է․ Լուսինե Բադալյանը հեգնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ»,- մասնավորապես նշված է նախագծի հիմնավորման մեջ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, անդրադառնալով նախագծին, հիշեցրեց իր հարցազրույցներից մեկը, որում հնչեցված մտքերի համար վերջինս ծաղրուծանակի էր ենթարկվել։

«Ես ասացի, որ օդակաթիլային ճանապարհով տարածվող վարակը դիահերձման պարագայում իրենից մեծ վնաս չի ներկայացնում և, սանիտարահիգիենիկ պայմանները պահպանելու դեպքում, հնարավոր է խուսափել այդ վտանգից ու դիահերձումներ անել, որովհետև գիտական նպատակներով դա շատ օգտակար է։ Հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում այդ ժամանակվա նախարարը որոշեց ինձ ծաղրուծանակի ենթարկել և հարց տալ՝ «դիակը շնչում է, թե չի շնչում»։ Հուսով եմ՝ այդ հարցի պատասխանը գտնվել է։ Իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեկ տարի հետո դուք եկաք փաստելու, որ առողջապահության հանձնաժողովը ճիշտ էր»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։