Արմեն Սարգսյանին ժողովո՞ւրդը կընտրի. «Ժողովուրդ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի նոր նախագահի ընտրության կարգի սահմանադրականության վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Հիշեցնենք` նոր Սահմանադրության 125 հոդվածը, ըստ որի` նախագահին ընտրելու է ԱԺ-ն, դեռեւս ուժի մեջ չի մտել: Հետեւաբար, ենթադրվում է՝ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը: Բայց իշխանությունները հղում անելով Սահմանադրության անցումային դրույթներին` պնդում են, որ նոր նախագահի ընտրություններն անցկացվելու են նոր կարգով, այսինքն՝ ընտրելու իրավունքն, այնուամենայնիվ, խորհրդարանինն է: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս մեկնաբանելով Սահմանադրությունը եւ հղում անելով անցումային դրույթներին, պաշտպանել է իշխանությունների տեսակետը: 

Մինչ այդ, նկատենք, երեկ ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարել է այս հարցի սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու մտադրության մասին: Սակայն ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն. «Ելք»-ն ունի 9 պատգամավոր եւ կոչ է արել «Ծառուկյան» խմբակցությանը միանալ իրենց:

Վերջիններս դեռ չեն արձագանքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասել է, թե տեղյակ չէ ստորագրահավաքից: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ, մեր հարցին ի պատասխան, նույն պատասխանն է տվել` հավելելով. «Այն ստացվելու դեպքում կքննարկենք, նոր կասենք»: Նկատենք, սակայն, այս հարցով ՍԴ դիմելու հարցում առաջինը պետք է շահագրգռված լիներ հենց իշխող ՀՀԿ-ն. ի վերջո, միայն ՍԴ-ին է տրված նման հարցերի սահմանադրականությունը որոշելու գործառույթը, ուստի եթե կան կասկածներ, ապա ճիշտ կլինի, որ դրանք փարատվեն ՍԴ որոշմամբ: Այլապես ստացվում է, որ նոր նախագահի լեգիտիմությունը եւս կասկածելի է լինելու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: