ՀՀ պետական տեղեկատվական ոլորտը խարխլված վիճակում է․ նոյեմբերի 9-ից հետո հանրության վստահության պակաս կա

Լուրեր

06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:32
Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
06.04.2026 | 16:21
Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 16:10
Հրապարակվել է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը
06.04.2026 | 15:59
Ալիևն ու Ղավելաշվիլին ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դերը Հարավային Կովկասում՝ անվտանգության ապահովման գործում
06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մատնանշելով 44-օրյա պատերազմին զուգահեռ ադրբեջանական կողմի իրականացրած տեղեկատվական պատերազմը։

Բանն այն է, որ հայկական լրատվամիջոցները լայնորեն տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը։ Մեդիափորձագետը շեշտում է՝ դրա վտանգներն ակնհայտ են։

«Ադրբեջանական կողմից տարածվող տեղեկությունը կոնկրետ թիրախավորում է հայերին, ինչն էլ մեծացնում է Ադրբեջանի տեղեկատվական ազդեցությունը Հայաստանում»,- ասում է նա։

Ըստ Մարտիրոսյանի՝ պատճառն այն է, որ ՀՀ պետական տեղեկատվական ոլորտն այս պահին խարխլված վիճակում է, պաշտոնական տեղեկատվությունն էլ կա՛մ բացակայում է, կա՛մ հաղորդվում ուշացումով։

«Միայն հետին թվով բացատրություններ են լինում, շատ դեպքերում՝ նաև կիսատ ու անորոշ, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկանց կասկածամտությունը։ Սա հանգեցնում է նրան, որ հանրությունը, ցավոք, սկսում է վստահել ադրբեջանական կողմի տեղեկատվությանը, և այսպիսով ադրբեջանական քարոզչությունը ներթափանցում է Հայաստան»,- ընդգծեց մեդիափորձագետը։

Նրա պնդմամբ՝ սահմանային լարված իրավիճակում Ադրբեջանը նաև հիբրիդային գործողություններ է իրականացնում, և մնում է միայն հասկանալ, թե ինչ պլաններ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն ոչինչ պետք չէ բացառել։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ հայկական պաշտոնական կողմի լռությունն է պատճառը, որ լրատվամիջոցները տարածում են ադրբեջանական տեղեկատվություն, Մարտիրոսյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո կա հանրության վստահության պակաս և բացասական վերաբերմունք պետական գերատեսչությունների նկատմամբ։

«Որոշ մարդիկ եկել են այն եզրակացության, որ ադրբեջանական տեղեկատվությունը պատերազմի ժամանակ ավելի վստահելի և փաստացի է եղել, քան հայկական կողմից տրամադրված ինֆորմացիան, և այսօր խափանված են մեր հանրային կապերը»,- շեշտեց մեդիափորձագետը։

Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե «ՀՀ զինուժը երեկ մտել է ադրբեջանական տարածք»։ Հայկական ԶԼՄ-ներն այս տեղեկությունը ներկայացնում էին որպես սեփական աղբյուրներից ստացած հավաստի ինֆորմացիա։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հերքեց նշված տեղեկատվությունը։

 

Արփի Հակոբյան