Ի՞նչ նոր «նվեր» է պատրաստում Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի համար․«Նվերը պետք է անակնկալ լինի»

Լուրեր

15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:50
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
15.06.2026 | 18:19
Փամբակ գետում 15-ամյա աղջկա են որոնում // Նարիշկինը՝ ՌԴ-Հայաստան «բարիդրացիության» մասին․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 18:17
ՀՀԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմությունը
15.06.2026 | 18:01
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ
15.06.2026 | 17:58
Վանաձորում երեխա է ընկել գետը․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
15.06.2026 | 17:52
ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
15.06.2026 | 17:17
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանման ծրագրերն ու առաջիկա քայլերը
Բոլորը

«Երկիր Ծիրանին» նոր «նվեր» է պատրաստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, քանի որ քաղաքի չլուծված խնդիրները շատ են։ Սակայն չի բացահայտում, թե ինչ է նվիրելու հաջորդիվ, քանի որ «նվերը պետք է անակնկալ լինի»։

«Նվերները չենք գովազդում։ Մենք շռայլ ենք նվերների տեսանկյունից»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Անդրադառնալով ՀՔԾ-ի որոշմանը` Երևանի ավագանու ընտրությունների օրը Ավանի ՀՀԿ շտաբում իր և դստեր հանդեպ բնռությունների առթիվ հարուցված քրգործի կարճման մասին՝ Փոստանջյանը դա գնահատեց որպես «անպատժելիության շարունականություն»:

«Հայաստանում մնում է մարդու իրավունքները չհարգող և ոտնահարող իշխանություն»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ արդեն դիմել է դատարան և եթե իր բողոքը չբավարարվի, ապա կդիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Նշենք, որ մինչ Հայաստանի քննչական կոմիտեն քննում է Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործը, ՀՔԾ-ն կարճել է ավագանու ընտրությունների ժամանակ Ավանի ՀՀԿ շտաբում Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր հանդեպ բռնությունների առթիվ քրգործը:

«Եվս մեկ անգամ ՀՀ-ի դեմ կկայացվի որոշում, կտուգանեն ՀՀ-ին, բայց դրանով մենք հարցերը չենք լուծում, որովհետև չնայած ՄԻԵԴ-ում կան շատ վճիռներ, իրավիճակը չի փոխվում ՀՀ-ում»,- նշեց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ կես տարի առաջվա բռնությունը Տարոն Մարգարյանի շտաբում, իշխանության ներկայացուցչի՝ այն ժամանակ պատգամավորի նկատմամբ, այժմ տեղափոխվել է Երևանի ավագանու նիստերի դահլիճ․ «Եվ սա ի ցույց է դրվել ամբողջ աշխահին, ես ցավում եմ, բայց սա խայտառակություն է»։

Ինչ վերաբերում է օրեր առաջ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործին, ապա ԵԾ նախագահի խոսքով՝ եթե իրավապահ մարմիններն անկախ լինեին, ապա ոչ թե ծեծի և խուլիգանության հոդվածներով կհարուցվեր այդ քրգործը, այլ բոլորովին այլ՝ ավելի խիստ հոդվածներով։

Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրվել է ՔԿ՝ որպես վկա հարցաքննության, սակայն քննիչը տեղում չի եղել և հարցաքննությունը չի կայացել։ «Իհարկե մեծ ակնկալիքներ չունենք, բայց դա մեզ չի կաշկանդելու, որ բողոքները ներկայացնենք ապագայում նրանց պատժի կանչելու համար։ Ամենակարևորը քաղաքական լուծումներն են։ Մենք պետք է գտնենք և լուծում տանք քաղաքական այս ավտորիտարիզմի ապամոնտաժմանը»,- շեշտեց Փոստանջյանը։

Ավագանու նիստի միջադեպից հետո մի շարք ՀՀԿ պատգամավորներ ու ավագանու անդամներ հայտարարեցին, որ ԵԾ-ի և ծեծի ենթարկված Մարինա Խաչատրյանի վարքում իրենք հայ կնոջ կերպար չեն տեսել։ «Ես չգիտեմ, իրենք այդտեղ ում էին տեսնում։ Եթե իրենք այդտեղ կին չեն տեսել, հավանաբար խնդիր ունեն սեռական կողմնորոշման հետ կապված, այդ տղամարդիկ են հավանաբար իրենց գերում, և իրենց, էսպես ասած, հետաքրքրությունների շրջանակում են։ Միգուցե դա է պատճառը, որ այնտեղ իրենք կին չեն տեսել»,- ՀՀԿ-ականներին հակադարձեց Փոստանջյանը։

Մանրամասները դիտեք Զարուհի Փոստանջյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան