Բակո Սահակյանը Գրիգոր Եղոյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: