Եվրոպացի առաջնորդները բացատրություն են պահանջում ԱՄՆ-ից ու Դանիայից՝ եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման գործով

Լուրեր

17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
Բոլորը

Եվրոպացի առաջնորդները բացատրություն են պահանջում ԱՄՆ-ից ու Դանիայից այն հաղորդագրությունների կապակցությամբ, որ այդ երկու երկրները միմյանց հետ փոխգործակցությամբ զբաղվել են եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, գաղտնալսմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դանիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 2012-2014 թվականներին Դանիայի ռազմական հետախուզությունը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը հասանելիություն է տվել Կոպենհագենի մոտերքում գտնվող գաղտնի կայանին, որտեղի կարելի է հասանելիություն ստանալ համացանցային պրովայդերների ստորջրյա մալուխներին։

Այնտեղից գաղտնալսում և ընթերցում էին մի շարք գերմանացի, ֆրանսիացի, շվեդ և նորվեգացի քաղաքական գործիչների էլեկտրոնային հաղորդագրությունները:

«Սա անընդունելի է դաշնակիցների և առավել ևս դաշնակիցների ու եվրոպացի գործընկերների միջև», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս տեսակետը կիսում է նաև Մերկելը:

Մինչ այժմ ոչ Դանիայի ռազմական հետախուզությունը, ոչ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը, ոչ էլ երկու երկրների իշխանությունները չեն արձագանքել եվրոպացի առաջնորդների բացատրություն տալու պահանջներին:

 

Տաթև Ֆռանգյան