Կառավարությունը գյուղացիների կողմից պարարտանյութի ձեռք բերման համար սուբսիդավորում կտրամադրի

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2018 թվականի ընթացքում գյուղացիների կողմից ձեռք բերվող պարարտանյութի համար սուբսիդավորում տրամադրել:

Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացնող գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնեց, որ սուբսիդավորվող ամբողջ գումարի չափը կազմում է 285 միլիոն դրամ:

Որոշման նախագծով առաջարկվում է նաև պետական բյուջեով սուբսիդավորման ծրագրի շրջանակներում պարարտանյութը մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար նախատեսված 18.7 միլիոն դրամն առանց մրցույթի տրամադրել «Սերմերի գործակալություն» պետական կազմակերպությանը: ֆոսֆորական պարարտանյութի դեպքում կսուբսիդավորվի 6000 դրամը, որի դեպքում պարարտանյութը գյուղացիները ձեռք կբերեն 1 պարկը 7 հազար դրամով: Կալիումական պարարտանյութի գնից կսուբսիդավորվի 3500 դրամը, որի դեպքում գյուղացիները պարարտանյութը կգնեն կրկին 1 պարկը 7 հազար դրամով:

Ծրագրի իրականացումն ապահովելու համար մրցակցային կարգով իրականացված ընտրության արդյունքում նախատեսված քանակության պարարտանյութի ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել է առանց բյուջետային վարկի իրականացնել «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ընկերությունը։