Թշնամի են ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն. ռուս-ադրբեջանական սադրանքը խուճապի նպատակ ունի․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է

-Պարո՛ն Խզմալյան, դեռ անցյալ դեկտեմբերից Սյունիքում տեղակայվել է ռուսական ռազմաբազայի երկու հենակետ։ Գյումրիում կա 5000-անոց ռուսական զորք, հայ-ռուսական զորախումբ է գործում, և չնայած դրան՝ Ադրբեջանն անարգել զավթում է Հայաստանի տարածքները։ Ինչպե՞ս է այսպես ստացվում։

-Ձեր ասածի մեջ կա միայն մեկ անճշտություն՝ ոչ թե «չնայած դրան», այլ՝ «հենց այդ պատճառով»։ Ադրբեջանը գործում է Հայաստանի տարածքում անարգել՝ միմիայն Ռուսաստանի թույլտվությամբ և նաև՝ նրա պարզ ցուցմունքներով և համակարգված։ Արցախյան երրորդ պատերազմի իրական թիրախը ոչ թե Արցախն էր, այլ՝ «Մեղրիի միջանցքը»։ Դա աշխարհաքաղաքական նպատակն էր, որին ՌԴ-ն և Թուրքիան ձգտում էին շուրջ հարյուր տարի, ինչը հետաձգվում էր որոշ աշխարհաքաղաքական պատճառներով, բայց վերջին տարիներին Ռուսաստանն այդ նպատակով անգամ Սիրիա մտավ։ Արցախյան պատերազմը դեռ 2016 թվականին ուներ այդպիսի աստառ․ դա պատերազմ է ոչ թե տարածքների, այլ՝ տարածքներով անցնող համաշխարհային էներգետիկ միջանցքների վերահսկողության։

Մենք հաճախ մոռանում ենք, որ ոչ թե մոլորակում կամ կղզիում ենք ապրում, այլ՝ շատ բարդ տարածաշրջանում։ Սակայն հենց այն կետում, ուր Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան տոնում են իրենց հաղթանակը կամ վերահսկողությունը, սկսվել է նրանց անխուսափելի պարտությունը։ Պիտի հասկանանք՝ ինչ է տեղի ունենում․ ռուս-թուրքական նախագիծը բախվել է շատ ավելի հզոր ուժերի շահերին և բարեբախտաբար՝ այդ շահերը համընկնում են ՀՀ-ի շահերին։

-Դուք նշում եք, որ բարդ իրադրություն է աշխարհաքաղաքական իմաստով, ինչի արտացոլումն է նաև Սյունիքի սահմանին վերջին միջադեպերը։ Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ պնդում եք, թե ՀՀ-ի և հզոր ուժերի շահերը համըկնում են։

-Ես ընդամենը հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումից ժամեր անց Իրանում կատարվեց հսկայական քաղաքական շրջադարձ՝ մենք դա սկզբից լսեցինք արտգործնախարար Զարիֆից, նախագահ Ռոհանիից․ եթե շատ կարճ՝ պետք է արձանագրել, որ Իրանը հայտարարեց՝ շրջադարձ է կատարում նախկինում ռուսամետ թվացող քաղաքականությունից դեպի Արևմուտք։ Դրա ապացույցն էր այն, որ մայիսի 20-ից սկսվեց Իրանի վրայից արևմտյան պատժամիջոցների հանումը, որ Իրանն ամենաբարձր մակարդակով պնդում է՝ հենց Հայաստանով պետք է անցնի «Հյուսիս-հարավ» միջանցքը։ Եթե մենք շատ ավելի լուրջ քաղաքական հասարակություն լինեինք, մենք ավելի շատ դրան ուշադրություն կդարձնեինք, ոչ թե ռուս-ադրբեջանական սադրանքներին մեր սահմանների վրա։ Այդ սադրանքները կոչված են, ի թիվս այլ բաների, խուճապ առաջացնել և խանգարել ժողովրդին, քաղաքական դասին՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում։

-Ի՞նչ կապ ունեն Սյունիքում և Գեղարքունիքում իրականացված սադրանքները, որոնք մինչ օրս վերացված չեն ՀՀ-ի ռազմավարական դաշնակից համարվող ՌԴ-ի կողմից, Իրանի և Արևմուտքի հարաբերությունների հետ։

-Ի դեմ՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, Հայաստանը ոչ մի դաշնակից չունի, ընդհակառակը՝ ի դեմս նրանց, մենք ունենք թշնամիներ։ Եվ այն, որ վարչապետի ԺՊ Փաշինյանը շարունակում է պնդել հակառակը, խոսում է նրա անմեղսունակության մասին։ Կարևորը հետևյալն է՝ մենք ապրում ենք հսկայական փոփոխությունների շրջան և այդ աշխարհաքաղաքական, պատմական փոփոխությունը անխուսափելիորեն Հայաստանը բերելու է եվրոպական քաղաքակրթություն, ավելի լայն եթե ասենք՝ արևմտյան ռազմաքաղաքական դաշինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան