Վտանգները սպառնում են մեր պետականությանը. Գարեգին Բ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ մայիսի 28-ին, եկեղեկացկանների ուղեկցությամբ այսօր այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

«Ամեն տարի Հանրապետության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր՝ մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու՝ մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ և անվտանգ կյանքի համար»,- այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Մենք այսօր ևս մեր աղոթքը բարձրացրինք՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի, հայրենիքի վրա, որ պահի, պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից։ Դժվարին ժամանակներ ենք ապրում, և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի՝ Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որը գեղեցկորեն բանաձևված է Պարույր Սևակի խոսքերով՝ «երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս

«Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որ ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված՝ մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած՝ լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգները և փորձությունները, որոնք սպառնում մեն մեր ինքնությանը, պետականությանը»,- նշեց Գարեգին Բ-ն՝ չցանկանալով պատասխանել որևէ քաղաքական հարցի։

Մանրամասները՝ տեսանյութում: