Հայտնվեց անհետ կորածների ցուցակում, հետո՝ հավանական գերիների. մինչև հիմա լուր չկա. անհետ կորածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Բոլորից դժգոհ եմ, բոլոր գերատեսչություններից: Երեխեն կորած է համարվում պատերազմի սկսման օրերից ու ոչ մի Քննչական կոմիտե, ոչ մեկը չի հետաքրքրվում: Այդ երեխու հետ եղել են շատ զորացրված երեխեք՝ նոր են զորացրվում, նահանջած, վիրավորված ու ոչ մեկին ոչ մեկը չի մոտեցել, չի հարցրել՝ ա՛յ բալա ջան, Բարսեղյան Սեյրանին վերջին անգամ ո՞վ է տեսել»,- «ՀՀ-ում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին պատմեց անհետ կորած զինվոր Սեյրան Բարսեղյանի հայրը՝ Արամ Վարագյանը:

«Ոչ մեկը չի նախաձեռնում ոչ մի բան, մոտավորապես տարին է լրանում, որ անհետ կորած է, ոչ մեկը չի մտածում: Ճիշտ է, ծնողը դու ես, դու պիտի մտածես, տասը անգամ գնաս Ղարաբաղ, հետ գաս, 1000 հատ գեներալ տենաս, 1000 հատ չինովնիկ, բայց մեկ է, ոչ մեկը ոչ մի լուր չի տալիս:

Սկզբնական շրջանում մահացածների ցուցակում չկար: Հետո մեր ջանքերով, Ուլնեցի 58 գնալով, այստեղ-այնտեղ դիմելով՝ հայտնվեց կորածների ցուցակներում, հետո՝ հավանական գերիների ցուցակում: Արման Թաթոյանի մոտ դիմում-նամակ գրեցինք, չընդունեցին, որովհետև լուսանկար, տեսանյութ չունենք: Արտակ Զեյնալյանի մոտ դիմեցինք, ճիշտ է, Սիրանույշ Սահակյանի միջոցով ամեն ինչ գրեցին, պատրաստեցին՝ չեն կարողանում ՄԻԵԴ դիմեն, ինչ է՝ հիմքեր չունենք:

Ոչ մեկը չի աշխատում, ես չգիտեմ ոնց արտահայտվեմ: Մինչև հիմա երեխուց լուր չկա ու չգիտենք վերջը ինչ է լինելու»,- ասաց Վարագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: