Եղբորս անունը սկզբում զոհվածների, հետո անհետ կորածների ցուցակում էր. անհետ կորած անձի ընտանիքի անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Եղբորս անունը սկզբում զոհվածների ցուցակում հայտնվեց, հետո անհետ կորածների ցուցակում, որովհետև մարմինը չէին գտել: Այս մասին «Անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց անհետ կորած զինծառայող Սերգեյ Երիցյանի քույրը՝ Արուսիկ Օհանյանը:

«Դեկտեմբերի 19-ին մենք գտանք տեսանյութ, որտեղ երևացող տղան շատ նման էր եղբորս: Դրա հիման վրա դիմել ենք իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, որից հետո՝ Կարմիր Խաչին, սպառիչ պատասխան չենք ստացել: Հունվարից դիմել եմ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին: Ըստ նրա ստացած տվյալների՝ եղբայրս գերի էր…, ըստ ԱԱԾ ցուցակների ևս՝ եղբայրս գերի է»,-նշեց Օհանյանը:

Նա նաև նշեց, որ պետական համակարգի նկատմամբ վստահությունը կորել է, ու չնայած եղբոր անունը տեսել էին զոհերի ցուցակում, իրենք են պնդել, որ երկրորդ անգամ ԴՆԹ փորձաքննություն արվի: «Երկրորդ փորձաքննությունից հետո Ավինյանի գրասենյակից Զարուհի Մաթևոսյանը զանգել է ու ասել, որ բանավոր ճշտել է՝ Սերգեյ Երիցյանի անունով որևէ համընկնում չկա ԴՆԹ-ի ու մոտենամ Հերացու կենտրոն, որպեսզի ինձ հետ քննարկեն, քանի որ դեպքը տարբերվում է: Ես ուղիղ 10 րոպե հետո կենտրոնի դիմաց էի ու ինձ ներսից զանգում են ու ասում. «Կներեք, շփոթմունք է եղել, կրկնակի ԴՆԹ-ն էլ հաստատվեց, կարող եք այստեղ չգալ, զինվորը հաստատ զոհված է: Ու ես մոտենում եմ քննիչներին, պարզվում է, որ այդ օրն է իրենց մոտ հաստատումը եկել…

Մենք այդպես էլ չկարողացանք պարզել, թե պետական կառույցների ցուցակներում ինչպես է եղել, որ եղբայրս հայտնվել է գերիների ցուցակում, եթե տեսանյութը նույնականացված չէ»,- ասաց Օհանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՔԱՎ-ից երբ զանգել են Զարուհի Մաթևոսյանին, նա ասել է. «Ես ուղղակի չէի ուզում, որ իրենք իրենց ունեցած վերջին հույսը կորցնեին, դրա համար ասացի, որ իմ ունեցած տվյալներով՝ գերի է»:

Մանրամասները՝ տեսանյութում: