Արթուր Դավթյանը իրավապահներին քաղաքական զսպվածության կոչ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է  ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզեր և տեղի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարզերի դատախազություններում անցկացրել խորհրդակցություններ՝ առաջիկա համապետական ընտրությունների օրինականության ապահովման օրակարգով:

Արթուր Դավթյանը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության ռիսկերի նվազեցման առումով, և իրավապահ մարմիններն առավել քան երբևէ պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցներով ապահովելու ընտրությունների օրինականությունը:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ընտրարշավի իրականացման, բուն քվեարկության անցկացման, ինչպես նաև հետընտրական շրջաններում ցանկացած հնարավոր ընտրական հանցագործության դեպքին, քաղաքացիների ազատ կամքի արտահայտման վրա որևէ ձևով ազդելու դեպքերին, փորձերին, իրավապահ մարմինների  կողմից ինչպես քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով արագ և կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը:

Կարևորվել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքում դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված փոփոխություններով ընտրական հիմնական բոլոր հանցատեսակները դասվել են ծանր հանցագործությունների կատեգորիային, ինչն իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս դրանց դեմ պայքարում լայնորեն կիրառելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների առավել մեծ գործիքակազմ՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանք կատարող անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն իրավապահ մարմինների առջև խստիվ պահանջ է դրել պահպանել քաղաքական չեզոքության և զսպվածության օրենսդրական պահանջը, ձեռնպահ մնալ իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելուց՝ նշելով, որ նման ցանկացած դրսևորում անխուսափելիորեն հանգեցնելու է կոնկրետ հետևանքների, այդ թվում՝ քրեական պատասխանատվության:

Արթուր Դավթյանը մարզերի դատախազությունների դատախազներին հանձնարարել է հանցավոր բնույթի ընտրախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև դրանցով անհրաժեշտ քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու հարցում սերտորեն գործակցել ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ:

Նշված օրակարգով ՀՀ գլխավոր դատախազի մարզային այցելությունները շարունակվելու են, ավելի վաղ Արթուր Դավթյանը Իջևանում նման հանդիպում է ունեցել նաև իրավապահ մարմինների Տավուշի մարզի կառույցների ղեկավարների հետ: