Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն առնչություն չունի ԼՂ խնդրի հետ

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև նպաստել սահմանի դելիմիտացիայի գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։

«Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա այն առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Մայիսի 12-ին տեղի ունեցածի հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի՝ միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը ժառանգություն է մնացել դեռևս խորհրդային ժամանակներից։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման իրավիճակները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, որպես երկարաժամկետ լուծում մենք տեսնում են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող դեմարկացիայով։ Ռուսաստանը պատրաստ է օգնել դրանում»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և բարձր մակարդակով կանոնավոր շփումներ ունի երկու երկրների հետ։

«Ռուս խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները, զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումով: Ռուսաստանը սերտորեն ներգրավված է  հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի լուծմամբ, նպաստում է լարվածության նվազմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում կան չլուծված մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ջանքեր՝ շուտափույթ լուծման համար։ Դա ներառում է  ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձը, միջազգային հումանիտար կազմակեպությունների ներկայացուցիչների համար ԼՂ մուտքի արգելքի սահմանափակումների հանումը, ինչպես նաև տարածաշրջանում կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը։

Էմմա Չոբանյան