Միջազգային արձագանքը շատ խոսուն է․ Իրանը նույնպես մտահոգված է․ Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Բոլորը

Եվրախորհրդարանի բանաձևը՝ գերիների վերադարձի վերաբերյալ, բացարձակ մեծամասնության կողմ քվեարկությանն արժանացավ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

«Բանաձևում առանցքային հարցեր կան, որոնք համահունչ են ՀՀ դիրքորոշմանը: Վերջին օրերին իրավիճակի սրումը կարող է տպավորություն ստեղծել, որ գերիների վերադարձի հարցը ստվերում է մնացել: Կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր միջազգային գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է:

Ադրբեջանի միջազգային ճնշումն օրեցօր աճում է, կարծես միջազգային կոնսենսուս կա այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև Կառավարությունը որոշել է ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով հասցեագրել:

Կարծում եմ՝ պահը կգա, որ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային ճնշումը՝ սկսած մարդասիրական բնույթի հարցերից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքներ ներթափանցելու իր փորձը և դուրս գալուց հրաժարվելը: Շարունակելու ենք շատ հետևողականորեն և նպատակաուղղված այս հարցը առաջ տանել: Հակառակ պարագայում՝ Ադրբեջանը կարող է առճակատվել շատ ավելի լուրջ հետևանքների»,- նշեց արտգործնախարարի պաշտոնակատարը:

Այվազյանը հավելեց, որ միջազգային արձագանքը շատ խոսուն է. «Նաև մեր տարածաշրջանային գործընկերները հայտնել են իրենց դիրոքորոշումը: Իրանը նույնպես մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով»:

Մանրամասները՝ տեսանյութում: