Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար. ՊԵԿ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին պատասխանելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են իրազեկման թերթիկներ։ Դրանց պատրաստման և հրապարակման կարգը սահմանվել է ՊԵԿ նախագահի 2020 թվականի հունիսի 18-ի N 556-Ա հրամանը հրամանով։

Թերթիկների տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը:

Կոմիտեի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են շուրջ 200 իրազեկման թերթիկ, և այդ թիվը պարբերաբար ավելանում է։

Petekamutner.am կայքի այս բաժնից արդեն օգտվել է շուրջ 160000 մարդ։

Տնտեսվարողների արդյունավետ իրազեկման նպատակով ստեղծվել են նաև զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության ուղեցույցներ: Դիտումների վիճակագրությունը փաստում է դրանց օգտակարության մասին։ Հարկային օրենսդրությունից բացի, այստեղ ամբողջացված է նաև ոլորտային ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար: Կոմիտեի կայքում հրապարակելուց բացի, հարկ վճարողներին ուղեցույցների մասին ծանուցվել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում` wiki.taxservice.am բաժնում, առկա են նաև տարբեր հարկատեսակների վերաբերյալ ուղեցույցներ՝ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և շրջանառության հարկ, և այդ ուղեցույցների խմբագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Կայքի տվյալ բաժնում արդեն առկա է շահութահարկի ուղեցույցի հարկային օրենսգրքի 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ գործող խմբագրությամբ տարբերակը։

Հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով: