Սերժ Սարգսյանը չի հոգնում իշխանությունից, «որովհետև հայրենասեր է»

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը ապագա վարչապետի հարցում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության սուր զգացում ունի. «Իսկ եթե Սերժ Սարգսյանը չէ, ապա՝ ո՞վ»։

Այս մարդն անկեղծորեն համոզված է, որ ժողովուրդը հիացած ու հպարտ է Սերժ Սարգսյանով, չնայած Հայաստանի տնտեսական ծանր վիճակին ու արտագաղթին։ Իսկ հատկապես ո՞ր նվաճումով է հիացած ու հպարտ հայ ժողովուրդը. «Դու շատ ես արդեն ընդարձակվում»։

Գեղարքունիքի նախկին մարզպետն անկեղծորեն զարմանում է՝ իմանալով, որ մեր անվտանգության միակ երաշխավոր Սերժ Սարգսյանի օրոք Հայկական բանակը տարածքներ է կորցրել. «Ո՞ւր ա: Քո նման խելոքները, քո տիպի խելոքները գայթակղվեցին լավ ապրելակերպով, Ասոցացման պայմանագրով, որը տեսանք ինչ եղավ»։

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համար նույնպես Սերժ Սարգսյանը Անվտանգության երաշխավոր է։ Բայց անփոխարինելի չի համարում։ Համաձայն է՝ նրա օրոք տնտեսությունը լավագույն օրերը չի ապրում, արդարության պակասն էլ է ակնհայտ, կա արտագաղթ: «Եթե Սերժ Սարգսյանը չլիներ, ո՞վ պիտի լիներ, որ էդ արտագաղթը չլիներ»։

Պատգամավորն իր գործընկերջ նման չի ասի, որ ժողովուրդը հպարտ է Սերժ Սարգսյանով, ինքը հասկանում է, որ մարդիկ ունեն նաև խնդիրներ։ «Ցավոք սրտի, եթե ինքը հացի խնդիր ունի, էդ մարդուց դուք ի՞նչ եք սպասում»,- ափսոսում է նախկին ոստիկանապետը։

Պարոն Սարգսյանը չունի այն հարցի պատասխանը, թե ինչու իր համար ամենաընդունելի պետական գործիչը երբեք ժողովրդի մեջ դուրս չի գալիս և չի լսում նրան.

-Դժվար ա էսօր առաջին դեմքից միանգամից ժողովրդի հետ խոսալը, միգուցե էդ խոսափողը մենք ենք։

-Բայց դուք անընդհատ գովում եք իրեն։

-Ախր, ես ինչի՞ համար չգովամ իրան։

Գուցե փողոց էլ հնարավոր լինի անվանակոչել Հանրապետականի ղեկավարի անունով։ Ալիկ Սարգսյանը չի պնդի և չի հակառակվի: «Ժամանակը կգա, մենք մեր նպատակին որ հասանք, ասում եմ՝ մարդը գնահատվում է իր աշխատանքի վերջնական արդյունքով»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանի հեռանալը ՀՀԿ-ում չի էլ քննարկվում, ապա Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը տրամաբանական են համարում՝ դա իր պաշտոնը չէ, մի օր պետք է թողնի․ «Նորմալ կարելի է նշանակվելուց ուրախանալ, նույն ուրախությամբ կարելի է պաշտոնը զիջել կամ անցնել մեկ այլ պաշտոնի, ստեղ վիրավորական բան չկա»։

Պաշտոնանկությունից սարսափել պետք չէ, Ալիկ Սարգսյանը չէր էլ երազել ոստիկանապետ դառնալ, բայց դարձավ։ Ինքը դեպքեր գիտի, որ երբ պաշտոնանկ են արել մարդուն, ինքը հիվանդացել, մահացել է։ Դա լավ բան չէ։

 

Մհեր Արշակյան