Բնակիչ սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող են նվազեցնել

Լուրեր

26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
26.11.2024 | 20:14
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
26.11.2024 | 20:00
Ես կողմ եմ Գյումրի-Կարս երկաթգծի շահագործմանը․ 1992-ին Թուրքիայի հետ բանակցելով՝ ստացանք 100,000 տոննա ցորեն․ Խոսրով Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 19:48
Թուրքիայում 70 կգ ոսկով բերման ենթարկված Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդը Բաքվում կալանավորվել է
26.11.2024 | 19:35
No comment. Ասլանյանը՝ Փաշինյանի խնդրանքի, Աղազարյանի` մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխիչ ցանցում արձանագրված կորուստները 2017 թվականի արդյունքներով կազմել են 8,8 տոկոս։ Բաշխիչ ցանցի կորուստների մակարդակը սպառողին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի վրա ազդող հիմնական ցուցանիշներից մեկն է, և այս տվյալի կարևորությունը հենց այդ փաստով է պայմանավորված։

Այսպիսով, նախ անհրաժեշտ է արձանագրել, որ բաշխիչ ցանցի կորուստների նման ցուցանիշը, ՀԷՑ-ի գոյության ընթացքում աննախադեպ է, քանի որ այդ տվյալը երբևէ նման ցածր մակարդակի չի եղել։ Իսկ որպեսզի առավել հասկանալի լինի, թե այդ ցուցանիշը որքան կարևոր է, տոկոսներից այն վերածենք նյութական արժեք ունեցող տվյալի։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սպառողին վաճառվող էլէներգիայի սակագինը սահմանելու մասին 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման հիմքում դրված նորմատիվների համաձայն, բաշխիչ ցանցում ՀԷՑ-ի կորուստները կարող էին լինել մուտք եղած էլէներգիայի մինչև 11,03 տոկոսի չափով։ 2017 թվականի արդյունքներով կորուստները կարող էին կազմել մինչև 679,7 միլիոն կիլովատ ժամ։ Սակայն, փաստացի կորուստները եղել են 539,4 մլն ԿՎտ/Ժ։ Այսինքն՝ ստացվում է, որ ՀԷՑ-ը խնայել է 140,3 մլն ԿՎտ/Ժ էլէներգիա։

Եթե այդ թիվը վերածենք գումարի, ապա խնայողությունը կազմում է 3 միլիարդ 633 միլիոն 770 հազար դրամ կամ մոտ 7մլն 600 հազար դոլար (խնայված էլէներգիայի և այդ ապրանքի գնման մեծածախ՝ 25,9 դրամ 1 ԿՎտ/ժ գնի արտադրյալը)։ Փաստացի, եթե 2017 թվականի արդյունքները համեմատենք 3-4 տարի առաջվա տվյալների հետ ապա պատկերն ավելի խոսուն է լինում։ Մասնավորապես` մինչև 2014 թվականը բաշխիչ ցանցում ՀԷՑ-ի կորուստները, որպես կանոն, եղել են 13 տոկոս և ավելի։ Ծավալային արտահայտությամբ կորուստների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 2013 թվականին` 810 մլն ԿՎտ/Ժ։ 2017-ի ցուցանիշը, սակայն, ուղղակի փաստում է, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ի կորուստները կարող էին շատ ավելի ցածր լինել և ոլորտի փորձագետների այն պնդումները, որ բաշխիչ ցանցերի` Հայաստանի նման համակարգ ունեցող երկրներում կորուստների օբյեկտիվ սահմանը 7 տոկոս է, գնալով հաստատվում է։

Ինչևէ, եթե համեմատենք 2017 և 2013 թվականների արդյունքները, ապա ստացվում է, որ կորուստների մասով այն ժամանակվա ՀԷՑ-ի գերածախսը կազմել է 270,6 մլն ԿՎտ/Ժ։ Գումարային արտահայտությամբ՝ գերածախսի և 2013-ին էլէներգիայի գնման մեծածախ՝ 19,6 դրամ 1 ԿՎտ/ժ սակագնի արտադրյալը կազմում է 5 միլիարդ 303 միլիոն 760 հազար դրամ կամ ավելի քան 13 մլն դոլար (2013 թվականի փոխարժեքով)։

Վերը բերված ցուցանիշներն ուղղակի փաստում են, որ սպառողներին, իսկ ավելի կոնկրետ բնակչությանը վաճառվող էլէներգիայի սակագինը ցանկության դեպքում կարող է իջեցվել։ Չոր հաշվարկով միայն կորուստների ցուցանիշի անկման շնորհիվ բնակչությանը վաճառվող էլէներգիայի սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 2 դրամով։ Իսկ ցանկության դեպքում՝ այդ նվազեցումը կարող է լինել մինչև 5 դրամ։ Այսինքն՝ բնակչությանը վաճառվող էլէներգիայի՝ 1 ԿՎտ/Ժ-ի ցերեկայի սակագինը կարող է լինել 40, իսկ գիշերայինը 30 դրամ և այդ դեպքում միևնույն է՝ ՀԷՑ-ը շահույթով կգործի։

Բանն այն է, որ ՀԷՑ-ի կորուստների նվազմանը զուգահեռ՝ կտրուկ աճել է նաև ընկերության հասույթի ցուցանիշը։ 2017 թվականի արդյունքներով ՀԷՑ-ի հասույթները, այսինքն՝ էլէներգիայի վաճառքից ստացված գումարը, կազմել է 224 միլիարդ 163 միլիոն 200 հազար դրամ, սա այն դեպքում, երբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սպառողին վաճառվող էլէներգիայի սակագինը սահմանելու մասին 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման հիմքում դրված հաշվարկներում հասույթի նորմատիվային չափը նշված է 182 միլիարդ 11 միլիոն 770 հազար դրամ։

Ստացվում է, որ ՀԷՑ-ի հասույթը 2017 թվականին սահմանված նորմատիվից ավել է եղել 42 միլիարդ 151 միլիոն դրամով կամ մոտ 88 միլիոն դոլարով։ Այսինքն՝ ՀԷՑ-ի 2017 թվականի շահույթի ցուցանիշը ևս կտրուկ աճած պետք է լինի, եթե իհարկե, հանկարծ չպարզվի , որ նշված ընկերությունն աջուձախ չնախատեսված ինչ-որ ծախսեր է կատարել։

Ի դեպ, ըստ Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ էլէներգիայի սակագինը կարգավորողը, այսինքն ՀԾԿՀ-ն, այն վերանայում է ինչպես կարգավորողի՝ ՀԷՑ-ի հայտի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ։

Արդյոք ՀՀ իշխանությունները կցանկանան վերանայել բնակիչ սպառողին վաճառվող էլէներգիայի սակագի՞նը, թե՝ ոչ, առաջիկայում, թերևս պարզ կդառնա։

Վահագն Հովակիմյան