Նախընտրական Գյումրի․ քաղաքի կենտրոնը՝ ՔՊ-ին, ծայրամասը՝ «Հայրենիք» դաշինքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
Բոլորը

Գյումրիում նախընտրական տրամադրություններն օր օրի աճում են` քաղաքի տարբեր հատվածներում հայտնվող կուսակցությունների գրասենյակների, շտաբների ու ցուցապաստառների ավելացմանը զուգընթաց։


Քաղաքը կարծես բաժանվել է երկու մասի՝ կենտրոնական հատվածներում՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, Ռիժկովի ճեմափողոցում ՔՊ-ի ցուցապաստառներն են՝ «Ապագա, կա՛, ապագա» լոզունգով, իսկ ծայրամասային Անի թաղամասում՝ Ռոբերտ Քոչարյանի ու «Հայրենիք» դաշինքի։


Անի թաղամասում, որը քաղաքի ամենամեծ բնակելի հատվածն է, այնտեղ է գտնվում նաև Շիրակի պետական համալսարանը, փակցված է ՀՀ երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի գովազդը՝ նրա լուսանկարով։ Իսկ «Հայրենիք» դաշինքի ցուցապաստառները հիմնականում առևտրային կենտրոնների վերնամասերում են։

Գյումրիում նոր տեղադրված կանգառներում բացառապես ՔՊ-ի լոզունգներով պաստառներն են։ Քաղաքի հատուկենտ վայրերում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի լուսանկարներով ցուցապաստառները։

Ի դեպ, Գյումրու Անի թաղամասի շենքերից մեկում «Հայրենիք» դաշինքի ու ՔՊ-ի գրասենյակները գրեթե կողք կողքի են։

Գյումրու քաղաքապետարանի գովազդի և առևտրի սպասարկման բաժնի պետ Հարություն Թադևոսյանից հետաքրքրվեցինք, թե քաղաքի տարբեր հատվածներում ի՞նչ գներ են սահմանված գովազդային պաստառների տեղադրման համար։

Հարություն Թադևոսյանն ասաց, որ գովազդային պաստառները բացառապես Գյումրու քաղաքապետարանի թույլտվությամբ են տեղադրվում, սակայն իրենց վճարում են միայն սահմանված տուրքը, վահանակների տեղերը հանձնված են տարբեր մասնավոր ընկերությունների։

Քաղաքի բոլոր հատվածների համար գանձվող տուրքը՝ մեկ քառակուսի մետրի համար, 1125 դրամ է։

Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, սա սովորական գովազդի համար սահմանված գինն է, իսկ, օրինակ, խմիչքի գովազդի համար մեկ քառակուսի մետրը՝ 5000 դրամ է։ Քաղաքական գովազդների համար հատուկ սահմանումներ չկան, դրանք սովորական գովազդի գներով են՝ մեկ քառակուսի մետրը՝ 1125 դրամ։

«Թե ամսական ինչքանով են վաճառում տեղերը, դրա հետ քաղաքապետարանը գործ չունի, դրանք հանձնված են երեք խոշոր ընկերությունների, որոնցից ամենամեծը «Էյ թի էլ իմիջ»-ն է, մեծ քանակի «բիգ բորդեր»-ն իրենցն են։ Գիտեք, որ կանգառներն էլ մասնավորինն են։ Իրենք, սակայն, պիտի դիմում գրեն քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար, նոր խփեն գովազդները»,- ասաց Հարություն Թադևոսյանը;

Արմիկ Մովսիսյան