Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Քաղաքականություն
21.02.2018 | 12:39Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գևորգ Կոստանյանին:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը: