Ուսումնավարժություն ԱԻՆ-ում. ստուգվել է երկրաշարժերին դիմակայելու օդանավակայանների պատրաստվածությունը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 21-ին անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն.  տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Միջոցառումը ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնավարժության ղեկավարի տեղակալն ու շտաբի պետն էր Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը: Մասնակցել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, դրանում գործող պետական կառավարման համակարգի մարմինների ենթակա ստորաբաժանումների, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչները:

Ուսումնավարժության շրջանակում մշակվել է սցենար, որի համաձայն Հայաստանի տարածքում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետը գրանցվել էր մայիսի 21-ին ժամը 07:30-ին: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը՝ Երևանից 18.4 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Առավել բարդ իրավիճակ էր սպառնում Արտաշատ, Մասիս համայնքներին, մասնակիորեն նաև Երևանին:

Պլանի համաձայն աղետի գոտում կենտրոնացվել էին ազգային ողջ ուժերը, որոնք, սակայն ի զորու չէին վերացնել երկրաշարժի հետևանքները: Այդ նպատակով որոշում է կայացվում դիմել միջազգային հանրությանը, որն էլ օգնություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել: Նախատեսում էր ուղարկել որոնողափրկարարական, բժշկական թիմեր, քիմիական, ճառագայթային, մանրէաբանական հետախուզության և հետևանքների վերացման խմբեր, ինչպես նաև հոգեբանական օժանդակություն, սակայն Զվարթնոց միջազգային օդանավակայանի շենք-շինությունները վնասվել էին, իսկ աշխատանքները խաթարվել: Օդանավակայանի թռիչքուղին ևս վնասվել էր, իսկ ավիացիոն վառելիքի լցակայանի պահեստում և բեռնային համալիրում հրդեհ է բռնկվել: Աղետի հետևանքով գրանցվել էին նաև տուժածներ, աշխատակիցները ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Ուսումնավարժության հիմնական նպատակն էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան պլանների իրատեսության ստուգումը։

Ուսումնավարժանքի մասնակիցները նշել են, որ բարձր են գնահատում օդանավակայանների դերը խոշոր աղետի դեպքում մարդասիրական օգնության, ինչպես նաև այլ պետություններից ժամանած որոնողափրկարարական, բժշկական թիմերի, քիմիական, ճառագայթային, մանրէաբանական հետախուզության և հետևանքների վերացման, ինչպես նաև հոգեբանական օժանդակության խմբերի ապահովման հարցում: Նրանք կարևորել են նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում պետական կառավարման համակարգի մարմինների դերը:

Ուսումնավարժության ավարտից հետո քննարկվել են իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հստակեցվելու են պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների համագործակցության ուղղությունները։