Ռուսաստանը շատ լավ է աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակում․ Լավրով

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանը շատ լավ է աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիքներ» մարաթոնի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուս նախարարը նշել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում խաղում է հենց այն դերը, որը կարող է խաղալ և չի վազում վարկանիշի հետևից:
«Ռուսաստանը խաղում է այն դերը, որը կարող է խաղալ, և դա անում է բավականին հաղոջությամբ»,- ընդգծել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը նաև «շատ լավ է» աշխատել Անդրկովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում։ «Այժմ օգնում ենք կարգավորել ադրբեջանա-հայկական հարաբերությունները, ընդհանուր առմամբ իրավիճակն Անդրկովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել, այդ թվում նաև շնորհիվ մեր միջնորդության, ապաշրջափակել բոլոր տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաները, որոնք ղարաբաղյան հակամարտության պատճառով փակված են 90-ականների սկզբից»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։