ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում քննարկվել են բուհերի ֆինանսավորման խնդիրները

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ:

Աշխատաժողովին մասնակցել են ԵՄ ներկայացուցիչներ՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի ֆինանսական հարցերով տնօրեն Թոմաս Էսթերմանը, Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Փոլ Կոհլերը, Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վիկտոր Մայերը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, ֆինանսաբյուջետային վարչությունների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք պատասխանատուներ:

Բացման խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է աջակցել ՀՀ բուհերում ֆինանսավորման նոր բանաձևի մշակմանն ու ներդրմանը` հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների լավագույն փորձը:

Համավարակի և պատերազմական իրավիճակի պատճառով հետաձգված ծրագիրը դիտարկվում է որպես ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների բաղադրիչ:

Բուհերի և ուսանողների ֆինանսավորման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքները բարեփոխումների առանցքային կետերից են, որոնք համապատասխան իրավական կարգավորումներ են ստացել Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում:

«Բարձրագույն ուսումնական հաստատություններում ճիշտ ֆինանսավորման մեխանիզմների ներդրումն առաջնային խնդիր է, քանի որ դրանից են կախված կրթության որակն ու արդյունավետությունը»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը` փաստելով, որ Հայաստանում գործող բուհերից որոշներն ունեն ընդհանուր, որոշներն էլ նեղ մասնագիտական ուղղվածություն, ինչպիսիք են, օրինակ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը կամ Ագրարային համալսարանը: Հետևաբար, կարևոր է հասկանալ, թե յուրաքանչյուր տեսակի համալսարանի համար ֆինանսավորման որ մեխանիզմն է ավելի արդյունավետ:

«Լինելով զարգացող երկիր` Հայաստանը առավելագույնս կարևորում է բուհերի, առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը: Այս տարիներին մենք համոզվել ենք, որ 21-րդ դարում համալսարաններում իրավիճակի ու կրթական միջավայրի նոր պահանջներ են ձևավորվել, որոնք էականորեն տարբերվում են նախորդ` 20-րդ դարի պահանջներից. գիտությունը զարգանում է նոր տեմպով, ուսանողներն են տարբեր, անընդհատ փոփոխվում է աշխատաշուկան: Պետք է հասկանալ, թե ինչպես զարգացնել ուսանողների քննական և քննադատական մտածողությունը, ինչպես ձևավորել սովորելու, նախաձեռնելու, ստեղծարար լինելու և արժեքներ ձևավորելու մոտիվացիա: Սրանք խնդիրներ են, որոնք ևս պետք է հաշվի առնվեն բուհերի պետական և հանրային ֆինանսավորման մոտեցումներում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ պետք է մշակել գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կօգնի գտնել լավագույն լուծումները:

Աշխատաժողովին զեկույցով հանդես է եկել Եվրոպական համալսարանների ասոցիացիայի ղեկավար Թոմաս Էսթերմանը: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև ԵՄ «Տեմպուս ԱԹԵՆԱ» ծրագրի շրջանակում ասոցիացիայի իրականացրած մշտադիտարկումների արդյունքները՝ Հայաստանի բուհերում գործող ֆինանսավորման մոդելների, համավարակի հետևանքով ստեղծված նոր իրավիճակի և այլ խնդիրների մասին: Առանձնացնելով առաջնային մարտահրավերները՝ Էսթերմանը նկատել է, որ իրենց կատարած մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս՝ վերջին տասնամյակում մեծացել է ճնշումը պետական ֆինանսավորում ստացող հաստատությունների վրա, ինչն արդեն միջազգային տարածված փորձի ցուցիչ է: Ֆինանսական ռեսուրսի դիմաց արժեք ստեղծելու աճող պահանջարկ կա, մեծ է ակնկալիքը, որ համալսարաններն իրենց գործունեության մեջ կլինեն թափանցիկ և հաշվետու, հատկապես երբ ֆինանսավորվում են պետական միջոցներից:

Բանախոսն առանձնացրել է թվայնացման միտումները, որը մեծ զարգացում է ապրել վերջին մեկ տարվա ընթացքում: Համավարակի պայմաններում թե՛ դասավանդման, թե՛ բուհերի ներքին կառավարչական և վարչարարության աշխատանքները տեղափոխվել են թվային ոլորտ և հիմնականում առցանց են կատարվում:

Աշխատաժողովի ընթացքում Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վիկտոր Մայերը և Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Փոլ Կոհլերը ներկայացրել են համապատասխանաբար Նիդեռլանդների և Ավստրիայի համալսարանների ֆինանսավորման փորձը: Աշխատաժողովի մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին՝ բուհերի հանրային ֆինանսավորման արդյունավետության, հետազոտական, նորարարական, ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկվածության, հանրային ու մասնավոր ոլորտների հետ համագործակցության և այլ խնդիրների վերաբերյալ: