Արցախյան շարժումից 30 տարի անց․ «Նույն ճահճացման վիճակն ա»

Լուրեր

18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ՀԱԿ-ի հանրահավաքին հավաքվածներից ոմանք չէին ասի, թե իրենց ուզածն այսպիսի Հայաստանն էր:

«Ձախողումը կապված է այն բանի հետ, թե իշխանությունները ինչ ճանապարհով են ժողովրդին կեղեքել։ Բացի առաջին նախագահից մեր երկրորդ, երրորդ նախագահների օրոք մենք կեղեքում ենք տեսնում, ժողովրդի սնանկացման, անհաջողությունների պատճառ»,- ասում է հանրահավաքի մասնակից Էդիկ Հակոբյանը։

Նա շարժման ակունքներում կանգնած չի եղել, սակայն գրեթե ոչ մի հանրահավաք բաց չի թողել։ Նա գնահատում է շարժման գլխավոր ձեռքբերում՝ անկախությունը, իսկ 30 տարի հետո հայ ժողովուրդը դեռ անելիք ունի․ «Ես չեմ ասում, թե ՀԱԿ-ը ինչ պետք է անի, կամ դաշնակն ինչ պետք է անի։ Հայ ազգը պետք է ոտքի կանգնի, եթե էսօրվա իշխանությունը ձեռք չի տալիս, իշխանափոխություն անի, խաղաղ, լավ ձևով իշխանափոխություն անի, պրծնի»։

Ամասիա Հովհաննիսյանը գիտեր, որ անկախությունը հեշտ չի տրվելու։ Նրա համար  բնական էին այն փորձությունները, որոնց բախվեցինք այս 30 տարիների ընթացքում։ Սակայն այսօր ակնհայտորեն անկումային փուլ ենք մտել։ Նա դա բացատրում է հասարակության ընդարմությամբ, հասարակության հանգստությամբ։

Ալեքսան Հակոբյանը «Ղարաբաղ» կոմիտեի 10 անդամներից մեկն էր։ Նա հիացած չէ այս օրերով, չնայած դրան, կարծում է, որ իշխանություններին չի հաջողվել Հայաստանում ոչնչացնել առաջին իշխանությունների հաստատած ժողովրդավարությունը․ «Մենք էնքան պինդ դրեցինք էդ ժողովրդավարության հիմքերը, որ քանդում-քանդում, մինչև վերջ չեն կարողանում քանդել»։

Նա համոզված է, որ ժողովուրդը պետք է պայքարի վաղվա օրվա համար, եթե նույնիսկ գործող իշխանությունների օրոք հաջողության չհասնի, պայքարը չպետք է թուլացնել։

Սամվել Մակարյանը մի քիչ հուսահատ է՝ նույնիսկ իր ընտանիքի անդամներն են արտագաղթել, այս հանրահավաքի մասնակիցների թիվը նրան չի գոհացնում։ Արցախյան շարժումից 30 տարի հետո Սամվել Մակարյանը Հայաստանում տեսնում է խորհրդային նույն իրականությունը, որի դեմ ըմբոստացավ հայ ժողովուրդը․ «Փտած վիճակի ենք հասել, նույն ճահճացման վիճակն ա»։

Ամենամեծ ձախողումն, ըստ նրա, արտագաղթն է, նույնիսկ ինքն է իր ժամանակի մի մասն անցկացնում Ռուսաստանում։ Ենթադրում է, որ մի օր վերջնականապես է հեռանալու․ «Անգամ ես իմ տունը չգիտեմ ինչ եմ անելու, քանդելու եմ ու թողնեմ գնամ»։

Ացախյան շարժումը տապալվել է և այս վիճակը պետք է փոխել իշխանափոխությամբ։ Դրանով, ըստ նրա, պետք է զբաղվի Հայ Ազգային Կոնգրեսը։

 

Մհեր Արշակյան