Ոստիկանության պաշտոնատար անձինք պետությունից հափշտակել են ավելի քան 160 մլն ՀՀ դրամ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018թթ-ի ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝  160.047.460 ՀՀ դրամ:

Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016թ. հունիսի 24-ից 2018թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և խախտելով համապատասխան իրավական ակտերի պահանջները, բաժնի հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ մշակել է իրեն վստահված` բաժնի արտաբյուջետային դրամական միջոցների յուրացման եղանակով հափշտակության սխեմա: Համաձայն մշակված սխեմայի` Լիլիկ Այդինյանը վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում մի շարք աշխատակիցների անվամբ հաշվարկել է սահմանվածից ավել աշխատավարձ, ըստ այդմ՝ ապօրինի հավելյալ հաշվարկված եկամտային հարկերը չի վճարել ՀՀ պետական բյուջե:

Գագիկ Գրիգորյանի ցուցումով Լիլիկ Այդինյանը հիշյալ ժամանակահատվածում ամիսներ շարունակ մուտք է գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ և սահմանված եկամտային հարկը պետական բյուջե չվճարելու արդյունքում գոյացած գումարներն անհիմն փոխանցել է իր, Գագիկ Գրիգորյանի և վերջինիս հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին: Գագիկ Գրիգորյանի պահանջով Լիլիկ Այդինյանը և բաժնի աշխատակիցները յուրաքանչյուր փոխանցումից հետո կանխիկացրել և նրան են հանձնել իրենց քարտային հաշիվներին փոխանցված գումարները, ինչի արդյունքում Գագիկ Գրիգորյանը Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 117.013.352 ՀՀ դրամը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Գրիգորյանը, 2015 թվականի օգոստոսի 31-ից ազատված լինելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից, նշված ժամանակահատվածից մինչև 2016 թվականի հունիսի 24-ը նույն պահպանության բաժնի արտաբյուջետային դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության է եկել հաշվապահ Լիլիկ Այդինյանի հետ: Վերջինս, արդեն իսկ մշակված հանցավոր սխեմայով, օգտվելով այդ ընթացքում բաժնի նորանշանակ պետի` գանձապետական համակարգից օգտվելու պայմանների անտեղյակությունից, նրանից գաղտնի շարունակել է յուրաքանչյուր ամիս մուտք գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հիշյալ համակարգ և անհիմն հավելագրումներ կատարել իր, Գագիկ Գրիգորյանի և նրա հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին, որը նույն եղանակով կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից:

Արդյունքում` Գագիկ Գրիգորյանը, Լիլիկ Այդինյանի հետ խմբով` նախնական համաձայնությամբ, 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.787.480 ՀՀ դրամ:

Բացի այդ, Լիլիկ Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, 2017 թվականի մայիսի 19-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժանմունքի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված` նշված բաժանմունքի բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4.246.628 ՀՀ դրամ գումարի յուրացմանը:

Վերը նշված արարքների կատարման համար Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Լիլիկ Այդինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տիգրան Տոֆանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պետությանը պատճառված 160.047.460 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 42.470.365 ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: