Արմեն Գևորգյանի հնարավոր բոլոր հարազատների գույքի վրա արգելանք է դրվել․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Այսօր՝ առավոտյան, ՀՔԾ է կանչվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. նրան մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

«Արմեն Գևորգյանի նկատմամաբ սույն գործով մեղադրանք առաջադրվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ նա ստանձնելու է «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի պարտականությունները: Այս չարաբաստիկ մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ, այն սկզբից մինչև վերջ պարունակում է քաղաքական երանգներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա նաև նշեց, որ անգամ այն ժամանակ, երբ Գևորգյանը չուներ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, թե՛ Գևորգյանի, թե՛ նրա բարեկամների ամբողջ գույքի վրա դրված է եղել կալանք. «Հաստատվել էր այդ որոշման ապօրինի լինելու հանգամանքը, և ՀՔԾ-ն որոշում էր կայացրել իրավունքի խախտումը վերացնելու մասին»:

Փաստաբանի խոսքով՝ այս գործը հարուցվել է մեկ տարի առաջ, խոսքը վերաբերում է փողերի լվացմանը՝ ՔՕ 190-րդ հոդվածով:

Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հավելեց, որ Արմեն Գևորգյանի հարազատների, կնոջ, հնարավոր բոլոր հարազատների գույքերի վրա արգելանք է դրվել և, ըստ մեղադրանքի, այդ գույքերը ձեռք են բերվել Արմեն Գևորգյանի կողմից՝ փողերի լվացման արդյունքում։ «Խոսքը գնում է այն գույքերի մասին, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը, այսինքն՝ այս աստիճանի աբսուրեդ  իրավիճակ է ստեղծվել»,- ասաց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։