ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան՝ ԼՂ հակամարտության մարդասիրական հետևանքները գնահատելու համար

Լուրեր

30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների անձանց հարցի լուծման գործում, կստեղծվի հնարավորություն քաղաքացիների համար տվյալների փոխանակման
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
Բոլորը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան ՝ Միգրացիայի, փախստականների և բնակչության հանձնաժողովի հանձնարարությամբ ՝ ուսումնասիրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները: Այս մասին այսօր հայտնել են կազմակերպությունից:

«Մայիսի 19-22-ը Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի անունից Փոլ Գավանը կայցելի Հայաստան։ Այցի նպատակն է տեղեկատվություն հավաքել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկույցի համար: Նա հանդիպումներ կունենա հայ խորհրդարանականների, այդ թվում նաև ԱԺ նախագահի, հակամարտության հետևանքների հետ առնչություն ունեցող տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Նա նաև կզրուցի տեղահանվածների, ռազմագերիների ու անհետ կորածների ընտանիքների անդամների հետ, կհանդիպի նաև հոգևոր ղեկավարների ու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ։

Այցը հնարավորություն կընձեռի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը»,- ասված է զեկույցում:

Տեղեկացվում է, որ ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան:

Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը:

 

Տաթև Ֆռանգյան