Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցներում

Լուրեր

09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում. հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը պատասխանատու է փորձնական ծրագրի իրականացման համար:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և գործնական ճանապարհով ստացած գիտելիքների ամրապնդմանը:

«ՆԶՊ-ի չափորոշչի վերանայման ընթացքում հաշվի են առնվել նաև այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Արցախյան վերջին պատերազմից հետո: Այդ նպատակով խնդիր ենք դրել՝ բարձրացնել ՆԶՊ առարկայի որակը՝ էապես շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Նախ, վերանայվել է ընդհանուր թեմատիկ ծրագրային ներկայացվածությունը, և ներառվել են այն բաղադրիչները, որոնք արդիական են ու համապատասխանում են ժամանակակից խնդիրներին: Եվ երկրորդ՝ էապես շեշտադրվել է գործնական հատվածը. նախատեսվում է փորձարկել մարզառազմական ճամբարները, որոնք պարտադիր են լինելու 11-րդ դասարաններում սովորող աշակերտների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը քննարկվել է ՀՀ պաշտպանության ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ:

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի մարզառազմական ճամբարների ծրագիրը կփորձարկվի չորս դպրոցներում՝ 100 աշակերտի համար: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մարզառազմական միջոցառումներին դրանց ակտիվ և հաջող մասնակցությունը: Այդ ուսհաստատություններն են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցները:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է փորձարկել տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ վրանային ճամբարը, որպեսզի աշակերտներին հնարավորություն տրվի համապատասխան պայմաններում ստանալ անհրաժեշտ գործնական հմտություններ:

«Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում այդ 100 երեխայի համար, որպեսզի պատշաճ կազմակերպենք գործընթացը: Այդ տարիքի երեխաների հետ անցկացվող նմանատիպ միջոցառումների ընթացքում կարևոր են վերահսկողական մեխանիզմները. նախապատրաստական աշխատանքների կարիք կա թե՛ ծնողների, և թե՛ երեխաների հետ: Ընդ որում՝ ծնողների համաձայնությունը պարտադիր է՝ երեխաներին այդ գործընթացում ներգրավելու համար»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ առանց համատեղ աշխատանքի ծրագիրը չի կարող հաջողել: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ դպրոցներին, որ համաձայնել են դառնալ փորձնական ծրագրի մաս՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված փորձառությունը կօգնի առավել մեծ ոգևորությամբ մասնակցել մյուս փուլերին: Նրա խոսքով՝ փորձարկման ծրագրի արդյունքում այն կլրամշակվի և կբարելավվի:

Նշենք, որ ճամբարի կառուցվածքը կձևավորվի ՀՀ զինված ուժերի գումարտակի կառուցվածքի նմանությամբ, որը ներառում է երեք վաշտ, յուրաքանչյուր վաշտում՝ երեք դասակ, յուրաքանչյուր դասակում՝ տասը կամ տասներկու սովորող: Ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարը նախատեսվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար: Ծրագրի տևողությունը 12 օր է։