Շիրակում մի շարք ներդրումային ծրագրեր կիրականացվեն․ մարզպետ

Լուրեր

17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
Բոլորը

Շիրակի մարզում ճանապարհաշինական, դպրոցաշինական ու ներդրումային տարբեր ծրագրեր են սպասվում։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Խոսելով քաղաքաշինական հիմնահարցերի մասին՝ մարզպետը կարևորել է մեկ հանգամանք․ Շիրակում կապիտալ ծախսերը գործնականում չեն կրճատվել, իրականացվելու են մի շարք աշխատանքներ, որոնք դրական կազդեն մարզի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։

«Այն, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքաշինական ծրագրերը չկրճատելու համար, արդեն իսկ քիչ չէ։ Մեզ մոտ այս տարի սպասվում են լուրջ ճանապարհաշինական աշխատանքներ, դրանց մեկնարկը կտրվի մի քանի օրից։ Շուտով ավարտին կմոտենան գյուղական բնակավայրերում անօթևանների բնակարանաշինական աշխատանքները։ Կարևոր է նաև մասնավոր ընկերությունների կողմից բնակարանային շինարարությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր շարժ»,- ասել է մարզպետը։

Շիրակում նաև դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում՝ Բերդաշենում, Կապսում ու Արեգնադեմում նոր մոդուլային դպրոցներ են կառուցվելու։

«Ինչ վերաբերում է քաղաքաշինական մյուս ծրագրերին, պետք է առաձնացնեմ մարզում կառուցվող 3 դպրոցները, որոնք մոդուլային են, բոլորը նախագծերով նույնն են։ Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է նոր քաղաքականություն, որտեղ նոր դպրոցներ պիտի կառուցվեն գյուղական համայնքներում, շարժվեն այդ նախագծով, որովհետև ինքը և՛ ամուր է, և՛ լավ է շահգործման համար, շատ հարմար է»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։

Անդրադառնալով ներդրումներին՝ Հովհաննես Հարությունյանը վստահեցրել է, որ մարզային իշխանություններն առաջնորդվում են ներդրողներին քաջալերելու և նրանց աջակցելու աշխատելաոճով։

«Բոլորս ենք հասկանում, որ ցանկացած նոր ներդում կարող է փոփոխություն բերի իր հետ, սա վերաբերվում է բոլոր տեսակի ներդրումներին։ Մենք պետք է մեր ներուժը և՛ կարողանանք ներկայացնել, և՛ ճիշտ օգտագործել։ Շիրակում ամենամեծ կապիտալը բանիմաց մարդիկ են, մեր մարզը պետք է դիտարկել լուրջ ներուժի տեսանկյունից։ Այդ առումով ենք մենք աշխատանքներ տանում։ Մի շարք պայմանավորվածություններ ունենք, դրանք վերաբերում են ինչպես արտադրությանը, այնպես էլ շինարարության բնագավառին»,- ասել է նա։

Մարզպետը նաև նշել է, որ, այսպես ասած, «չոր նավահանգստի» հարցն է քննարկվում այժմ, որը ենթադրում է տրասպորտային ենթակառուցվածների  օգտագործում միջազգային բեռնափոխադրումների համար։

«Նախագծման ու ներդրողների հետ քննարկման փուլում է չոր նավահանգիստ ունենալու հարցը։ Մենք պետք է օգտագործենք Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրիի տրասպորտային հանգույցների լայն հնարավորությունը։ Ունենք օդանավակայան, երկաթուղի, և այդ տրասնպորտային հանգույցը ճիշտ չօգտագործելը և ճիշտ չգնահատելը, ինձ թվում է, մեծ սխալ կլինի, և մենք այդ հնարավորությունը հիմա փորձում ենք գնահատել ու ճիշտ դիրքավորվելով՝ առաջարկել բեռնափոխադրող միջազգային կառույցներին, որ գան, ենթակառուցվածներն օգտագործեն»,- ասել է մարզպետը։

Ըստ Հովհաննես Հարությունյանի՝ մարզը խնդիր ունի նաև ավանդական գյուղատնտեսությունից առավել շահութաբեր ու նորարար գյուղատնտեսության անցնելու։

«Շիրակը գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն գյուղատնտեսությունը շահութաբեր դարձնելուն։ Դրա համար պետք է զբաղվել քարտեզագրմամբ և ամեն քայլն անել՝ առանց հապաղման ու դանդաղելու»,- ասել է Շիրակի մարզպետը։

Էմմա Չոբանյան