Ադրբեջանի նոր սադրանքները՝ Վարդենիսի և Սիսիանի ուղղությամբ․ գերիների հարցը՝ ԵԽ օրակարգում․ Լուրեր

Լուրեր

11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։


Եվրոպական խորհրդարանի՝ մայիսի 17-20-ի նստաշրջանի օրակարգում է նաև ռազմագերիների վերաբերյալ հարցը։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների դեպքերի վերաբերյալ քննարկումներում ներառվել է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների վերաբերյալ» բանաձևի նախագիծը։


ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիների ձեռնարկած սադրանքի վերաբերյալ։ Կազմակերպությունը հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը: Իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան։


Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Սիսիանում արձանագրված աղիքային վարակը հայտնաբերվել է 370 մարդու մոտ։ Պարզվել է, որ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ, այդ թվում` բակտերիաներ, ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին: