Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը կարգավորված է․ «Ով այդպես չի մտածում, դա իր խնդիրն է»

Լուրեր

27.04.2026 | 11:54
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 14 մարդ է զոհվել
27.04.2026 | 11:46
Ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի՝ «Արի՛, պարի՛» նախաձեռնությամբ
27.04.2026 | 11:37
Իրանը Հորմուզի նեղուցի բացման առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին. Axios
27.04.2026 | 11:30
Աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանը՝ արծաթե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 11:20
Արամ Սարգսյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 11:11
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ խոստանալու գործով 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՔԿ
27.04.2026 | 11:02
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին
27.04.2026 | 10:57
«Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 10:53
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.04.2026 | 10:50
«Խարբերդի մասնագիտացված մանկատանը» պահպանվում են նախորդ այցերով արձանագրված խնդիրները․ ՄԻՊ
27.04.2026 | 10:41
Արաղչին ժամանել է Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների
27.04.2026 | 10:32
ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի շուրջ 20.6 հա անշարժ գույքի նկատմամբ
27.04.2026 | 10:16
EPC գագաթնաժողովի պատճառով մայիսի 3-5-ին Երևանում կլինեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ ՆԳՆ
27.04.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 27-ի դրությամբ
27.04.2026 | 09:45
ԱՄՆ վիզաների վերաբերյալ տեղեկությունը պետք է ստուգել միայն պաշտոնական հարթակներում․ դեսպանություն
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված է։

«Ես բազմիցս պատերազմից հետո ասել եմ և հիմա էլ եմ ուզում կրկնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Ադրբեջանը լուծել է այդ հարցը ինքնուրույն՝ և՛ մարտի դաշտում, և՛ բանակցությունների սեղանին»,- ասել է Ալիևը պետական AZTV-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի»։

«Հակամարտությունը լուծված է, և ես գտնում եմ, որ անհրաժեշտություն չկա այդ  հարցին վերադառնալու։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ապա դա իր խնդիրն է»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, սակայն, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ ու առաջնահերթություն է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը։

Այն, որ հակամարտությունը լուծված չէ, վկայում է նաև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո։

Էմմա Չոբանյան