Գարիկ Սարգսյանը հրապարակել է Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ պարզաբանումը

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը ինչպես և խոստացել էր, ներկայացրել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ պարզաբանումը.

«2021թ. ապրիլի 30-ին իմ կողմից` որպես «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կայացրած «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ ՓԲԸ) տնօրեն Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու մասին որոշումն ուղղված է ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանը, միջոցների ռացիոնալ օգտագործմանը, ինչպես նաև պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ որպես տվյալ ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ իրավունքների և շահերի պաշտպանությամբ։

Եվ այսպես, ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ձևավորված հանձնաժողովը դիտարկումներ, ուսումնասիրություն է իրականացրել 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում այն ժամանակահատվածի համար (01.01.2019-31.12.2020թթ.), որի ընթացքում ՓԲԸ-ում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատել է Տիգրան Վահրամյանը։
Ըստ նշված հանձնաժողովի եզրակացության՝ Տիգրան Վահրամյանի կողմից ղեկավարած «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում 01.01.2019-31.12.2020թթ. ժամանակահատվածում դեպքերի ուսումնասիրություններով արձանագրված մի շարք խախտումների ընդհանուր գումարը կազմել է 18.545.000 ՀՀ դրամ, որը ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե։
Հանձնաժողովի կողմից արձանագրված մի շարք խախտումների, թերությունների և թերացումների շարքում հատկանշական և հատկապես անընդունելի է Տ. Վահրամյանի կողմից իր հրամանով ինքն իրեն իր վարորդ ձևակերպելը և 2019-2020թթ. ժամանակահատվածում 1.411.200 ՀՀ դրամ վարձատրություն ստանալը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարության 07.07.2011թ. թիվ 992-Ն որոշմամբ ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ, նույն հանձնաժողովի եզրակացության համաձայն, ՓԲԸ-ի կարիքների համար փոխկապակցված անձանցից՝ Գևորգ Վահրամյան ԱՁ-ից, ձեռք են բերվել հիմնական միջոցներ՝ խախտելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքների պահանջները, փոխկապակցված անձանց համար սահմանված օրենսդրական սահմանափակումներին ներկայացվող պահանջները։
Բաժնետիրական ընկերությունների, այս դեպքում՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միանձնյա գործադիր մարմնի՝ տնօրենի աշխատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնահատողն ընկերության բաժնետերերն են, այս դեպքում՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն։
«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենը, այս դեպքում՝ տնօրենի ժ/պ Տ. Վահրամյանը պետք է հանդես գար որպես մասնակիցների շահերից բխող գործունեություն իրականացնող, այլ կերպ` տնտեսական ընկերության գործարար գործունեության հիմնական կազմակերպիչ ու ղեկավար, ում գործունեության որակն ուղղակիորեն անդրադառնում և անդրադարձել է, ի թիվս այլնի, տվյալ տնտեսական ընկերության շահութաբերության և այլ իրավաչափ սպասելիքների վրա:
Տիգրան Վահրամյանն իրեն աշխատանքից ազատելը կարող է համարել իր աշխատանքի արդյունքի գնահատական՝ լիազոր մարմնի կողմից, իսկ արձանագրվածի քրեաիրավական գնահատական տալն իրավապահ մարմինների իրավասությունն է, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, արձանագրված խախտումների մասին տեղեկություններն արդեն իսկ ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Միևնույն ժամանակ ՓԲԸ-ի աշխատակիցներին հորդորում եմ իրենց գործողություններով չխաթարել առողջապահական հիմնարկի աշխատանքներն և բնականոն ռիթմը»։