«Դատական համակարգը հասել է նրան, որ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել»․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործի հարուցումը, ըստ էության, կապ ունի հենց դատական համակարգի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ իրադրություն ունենք 2021 թ. ՀՀ-ում. դատական համակարգը, ըստ էության, հասել է նրան, որ դատական համակարգի բարձր օղակներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել: Սա ցույց է տալիս, որ մենք հասել ենք կարևոր նպատակի. դատական համակարգն ինքը պայքարում է դատական համակարգի անկախության և արդարության համար, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երբ իշխանությունն ու կառավարությունն են պայքարում դատական համակարգի համար, պարզ է դրա արդյունքը: «ՀՀ պատմության մեջ երբեք այս բարձր ամբիոններից չի պակասել հայտարարությունները, թե կբռնեն, անկախ դատական համակարգը կանկախացնեն: Բայց այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԲԴԽ նախագահը գործով մեղադրյալ է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ քրեական գործը նախաձեռնել են հենց դատական համակարգից:

Փաշինյանն անդրադարձավ նաև արդարադատության ոլորտի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումներին:

«Օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունը եղել է այն, որ հենց դատական համակարգի ներսում կարողանանք հարուցել ինքնամաքրման պրոցես»,- շեշտեց վարչապետիպաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ կարգապահական ու էթիկայի հանձնաժողովներ ձևավորվել են հենց դատական համակարգի ներսում, ինչը փաստում է իշխանությունների կամքը՝ ունենալ իրոք անկախ դատական համակարգ:

«2018 թ. չենք տրվել թացը չորի հետ խառնելու գայթակղությանը»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով դատական համակարգում շարունակական բարեփոխումները:

«Մենք ոչ թե ավարտել ենք աշխատանքը, այլ պետք է մեր արածի արդյունքները նկատենք: Եվ մենք, այո՛, շատ կարևոր արդյունքներ այդ ոլորտում ունենք»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: