Եվրամիությունը՝ Հայաստանի զարգացման համագործակցությունների ամենամեծ դոնոր․ նշվում է Եվրոպայի օրը

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Եվրոպայի օրվան ընդառաջ՝ մայիսի 8-19-ը Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպել։ Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է միասնությունն ու խաղաղությունը Եվրոպայում, Հայաստանում միշտ է տոնական անցել։

Հայաստանը ԵՄ մեծ ընտանիքի մի մասն է դարձել վաղուց։ Եվրամիությունը Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության ամենամեծ դոնորն է, որը տրամադրում է աջակցություն Հայաստանի անկախացումից ի վեր: 1999 թվականի Գործընկերության և համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո տարեկան աջակցությունն ավելանում է տարեցտարի, Իսկ մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով համագործակցություն է նախատեսվում ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

Այսպիսով, Փաստաթղթի ճանապարհային քարտեզով սահմանված շուրջ 350 գործողություններն իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը մոտ 8 տարի ժամանակ ունի։ Արդյունքում՝ երկրում շուրջ 3 տասնյակ ոլորտ կմոտեցվի Եվրամիության չափորոշիչներին։ Օրվա շնորհավորական տեսաուղերձում Համաձայնագրի կարևորությանն անդրադարձել է նաև ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Անկախ վերջին համաձայնագրից՝ Եվրամիությունը միշտ ու տարբեր ոլորտներում աջակցել է Հայաստանին և Արցախին։

Խոսենք թվերով․ 2016 թվականի դրությամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունն արդեն ուներ 129 գործող ծրագիր՝ 269 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Իսկ ծրագրերի ուղղությունները բազմազան են։ Օրինակ՝ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կրթական տարբեր ծրագրերում (Էրազմուս+), միացել է «Հորիզոն 2020» նորարարական հետազոտություների ծրագրին, Եվրամիության մասնագիտացված հաստատությունների հետ իրականացնում է Թվինինգ ծրագրեր:

Եթե խոսենք վերջին տարվա մասին, ապա COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն համավարակին ուղղված Միության արձագանքման շրջանակում ակտիվորեն աջակցում է Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել է 100 թթվածնի խտացուցիչ, ևս 100-ը նվիրաբերվեց նախորդ ամիս։

Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիթոր։ Առաջիկա ամիսներին էլ Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։

Համավարակով պայմանավորված անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով օգնության նախատեսված ծավալը 92 մլն եվրո է։

Իսկ 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ԵՄ-ի կողմից Արցախի համար արդեն 9․9 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել, հատկապես՝ տեղահանված անձանց աջակցելու նպատակով։

Շատ ու բազմաժանր են նաև կրթական և աշխատանքային ծրագրերը։ Ամենաթարմ օրինակը Արման Առաքելյանինն է։ Տարիներ շարունակ զբոսաշրջությամբ զբաղվող Արմանը Եվրամիության աջակցության շնորհիվ կարողացել է իր սիրելի զբաղմունքը վերածել բիզնեսի։ Ընկերների՝ «Լոռե» փրկարարական ջոկատի անդամների հետ համատեղ հիմնել է «Լոռե» ակտիվ հանգստի կենտրոնը։ «Լոռե»-ն հիմնելու գործում ԵՄ-ն աջակցել է 90%-ով։

Այսպիսի օրինակները շատ են, իսկ ԵՄ դեսպանը վստահ է՝ դեռ ավելանալու են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան