Դպրոցի տնօրեն կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

Լուրեր

19.02.2026 | 15:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 15:00
ՀՀ-ում բենզինի գնի նվազում է կանխատեսվում // Աջափնյակի կրակոցներից տուժածների վիճակը կայուն է․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 14:56
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան
19.02.2026 | 14:45
ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն
19.02.2026 | 14:37
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների նոր փուլը կրկին կանցկացվի Շվեյցարիայում. Զելենսկի
19.02.2026 | 14:29
Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը․ Ստեներգարդ
19.02.2026 | 14:21
«Ինտերին» հաղթած «Բուդյո-Գլիմտը» ռեկորդներ է սահմանել Չեմպիոնների լիգայում
19.02.2026 | 14:13
Եթե ոտնձգությունը չեք գնահատում, ո՞նց եք գնահատում սահմանազանցումը. Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 14:07
Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
19.02.2026 | 14:01
Եկեղեցին պահանջում է կարգալույծ հռչակված քահանային և նրա կնոջը վտարել բնակարանից
19.02.2026 | 13:57
ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ
19.02.2026 | 13:50
Մատրյոշկա, լոգոտիպով ժամացույց․ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից նվերներով է վերադարձել
19.02.2026 | 13:41
Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն ընտրվում էր ձայների մեծամասնությամբ). տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով` վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի (ավագ դպրոցների պարագայում) և փոխվարչապետի (Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցների դեպքում) կողմից:

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Նոր ժամկետներ

Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ:

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում` հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:

Աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացում
Ըստ առաջարկվող նախագծի` հստակեցվել են աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները:

Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել.

• տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

• տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):

Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում, ինչպես նաև հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները:

Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական և ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական և ծնողական խորհուրդները: Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ:

Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ քվեարկում են ազատ:

Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 30-ը: