ՄԻՊ-ը բուհերի ինքնավարության վերաբերյալ Կառավարության որոշումը կվիճարկի Սահմանադրական դատարանում

Լուրեր

09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
Բոլորը

Դեռ դեկտեմբերին խիստ մտահոգություն էի հայտնել բարձրագույն ու հետբուհական կրթության մասին օրենքի մասին, որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, այլ նաև՝ մարդու իրավունքների պաշտպանինը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային։

«Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան, նաև ես պետք է կարծիք ներկայացնեմ ՍԴ՝ ամրապնդելով այն մոտեցումը, որ այդ օրենքն ունի բացահայտ հակասահմանադրական դրույթներ», – ասաց Թաթոյանը։

Նշենք, որ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։

«Պատահաբար, մամուլից ենք իմացել, որ ոչ թե չզեկուցվող հարցով, այլ գրավոր ընթացակարգով, բոլորովին այլ նիստի շրջանակում ընդունվել է այս հարցը։ Ի տարբերություն օրենքի, կառավարության այս որոշումն ավելի է վատթարացնում վիճակը։ Կարծում եմ, որ ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունը անարգանք է երկու սահմանադրական ինստիտուտի՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ։ Կառավարությունն առաջացրել է խնդիր և հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնավարության հաշվին, դա անթույլատրելի է։ Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չկատարելու հաշվին լուծել բուհի ինքվարության հաշվին»,- նշեց Թաթոյանը՝ ընդգծելով, որ կառավարության որոշումը վիճարկելու է Սահմանադրական դատարանում:

Մանրամասները՝ տեսանյութում: