Թուրքիան խթանում է Ռուսաստանի ազդեցության գոտիների տարածաշրջանային էքսպանսիան․ վերլուծաբան

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Թուրքիան խթանում է Ռուսաստանի ազդեցության տարածքների  տարածաշրջանային էքսպանսիան, որն ավելի իրագործելի է դառնում։ Այս մասին ասել է տարածաշրջանային վերլուծաբան Էմիլ Ավդալիանին։

«Անկարան հույս ունի դաշինք կազմել Կենտրոնական Ասիայի ու հյուսիսային տարածաշրջանի թուրքախոս պետությունների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան ու Վրաստանը՝ ստեղծելով «աշխարհաքաղաքական աղեղ», որը մարտահրավեր է նետում Ռուսաստանին»,- ասել է Ավդալիանին Eurasia Review-ին, որին վկայակոչում է Ահվալ գործակալությունը։

«Չնայած նրան, որ Թուրքիան ու Ռուսաստանը ցույց տվեցին, որ կարող են համագործացել տարբեր թատերաբեմերում, հատկապես՝ Սիրայում, այնուամենայնիվ, նրանք մնում են աշխարհաքաղաքական մրցակիցներ՝ տարբեր տեսլականներով»,- նշել է վերլուծաբանը։

Նրա կարծիքով՝ կա երկակի ռազմավարություն։ Թուրքիան հիմա հետամուտ է նրան, ինչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է աշխարհաքաղաքական անհավասարակշռություն․ համագործակցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց որտեղ հնարավոր է՝ տարածաշրջանային այլ պետությունների հետ, որոնք Ռուսաստանին թշնամի են։ Ավադլիանիի կարծիքով՝ նախորդ տարի Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում այդ երկիրը վերածել է Կենտրոնական Ասիայի Կասպից ծովի տարածաշրջանում Թուրքիայի էներգետիկ, մշակութային ու աշխարհաքաղաքական շահերի հարթակի։ Անկարան էլ կօգտվի Ադրբեջանի ու Թուրքմենստանի՝ Կասպից ծովում բնական գազի շահագործման նպատակներից, իսկ ահա Ռուսաստանն ու Իրանը դեմ են, որ Թուրքիան դառնա էներգետիկ հանգույց ու գտնի էներգիայի նոր աղբյուրներ։

Բացի այդ էլ, մարտի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Ուզբեկստան, Թուրքմենստան ու Ղրղզստան, որոնց ընթացքում քննարկվել էին ինչպես պաշտպանական ոլորտի, այնպես էլ արտոնյալ ու ազատ առևտրի մասին համաձայնագրերը։

«Չնայած Թուրքիայի տնտեսական ներկայությունը տարածաշրջանում մնում է Ռուսաստանի ու Չինաստանի ստվերում, բայց կա պոտենցիալ օգտագործելու։ Ռուսաստանից ու Չինաստանից տարածաշրջանային կախվածությունը միշտ չի  ողջունվում և Կենտրոնական Ասիայի պետությունները փնտրում են այլընտրանք հավասարակշռության վերականգնման համար, տեսնում են Թուրքիային որպես թեկնածու»,- ասել է Ավդալիանին։

Ըստ նրա՝ բացի այդ, Թուրքիան Ուկրաինային, Վրաստանին ու Ադրբեջանին է նաև տեսնում որպես աշխարհաքաղաքական տարածք, որը կարող է օգնել հավասարակշռել Ռուսաստանի աճող ներկայությունը Սև ծովում ու Հարավային Կովկասում։

«Հաշվի առնելով սա՝ Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական համագործակցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Ուկրաինայի հետ»,- ասել է վերլուծաբանը։

Էմմա Չոբանյան