Պատերազմից հետո մինչև այսօր հայտնի չէ՝ որտեղ է Աշոցքի ոստիկանության բաժնի պետը․ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.05.2021 | 16:50Պատերազմից հետո մինչև այսօր հայտնի չէ՝ որտեղ է Աշոցքի ոստիկանության բաժնի պետը: Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը:
«44-օրյա պատերազմի մասնակիցներից էին նաև ոստիկանության աշխատակիցները, որոնք Շուշիում զոհվեցին և վիրավորվեցին: Նրանց հետ էր նաև Աշոցքի ոստիկանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը և մինչև այսօր հայտնի չէ, թե Արմեն Խաչատրյանը որտեղ է գտնվում»,- նշեց Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: