Ինչո՞վ է պայմանավորված թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների աճը․ Սամսոնյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:

«Դատախազության տարեկան հաղորդման համաձայն 2020 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության  հետ կապված հանցագործությունների 1226 դեպք՝ նախորդ տարվա 1088 դեպքի դիմաց, դեպքերը աճել են 138-ով»,- այս մասին նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և, դիմելով նախագածի հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին, հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների աճը:

«Եթե բացահայտումների թիվն ավելացել է, դա կարող ենք դիտարկել նախ՝ որպես իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունք: Տվյալ իրողության հակառակ կողմն այն է, որ չի բացառվում նաև իրականում թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերի աճը: Ըստ մեր վերլուծությունների՝ աճ ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործություններով: Տևական ժամանակ մեզ համար խնդիր էր համացանցի միջոցով ապօրինի շրջանառության դեմ իրականացվող արդյունավետ պայքարի ոլորտում արդյունավետ միջոցառումների իրականացումը, վերջին շրջանում կարողացել ենք արձանագրել նաև նման հանցագործությունների բացահայտում ևս»:

«2019 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված է եղել անչափահաս 10 անձ, իսկ  2020 թվականին՝ 4,  կա նաև իգական սեռի ներկայացուցիչների կոմղից այդ հանցագործություների մեջ ներգրավվածության նվազում»,- հայտարարեց Արա Ֆիդանայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: