ՀՀԿ-ական ավագանին «վերևներից» «հետ քաշվելու» հրահանգ էր ստացել. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի ՀՀԿ-ական ավագանին «վերևներից» հրահանգ է ստացել․ «Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրությունները կան, տարաների անալիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի մեր աղբյուրը։ Ի դեպ, Լևոն Իգիթյանն այդ օրը ո՛չ երևաց, ո՛չ հայհոյեց, այնտեղ չէ՞ր։

«Ո՞նց էնտեղ չէր՝ մեր հետևում նստած էր, իրեն դրանից առաջ էր խստիվ հրահանգված՝ ընդհանրապես, ոչ մի դեպքում ձեն-ծպուտ չհանել»։ Քթի տա՞կ էլ չհայհոյեց։ «Չէ, հայհոյում էր Մարինա Խաչատրյանը, եթե լսել եք՝ խիստ տպավորիչ, Լևոնն ի՞նչ է նրա մոտ․ Լևոնը խելոք հետևում էր հրահանգին»։ Իսկ ճիշտ չէ՞ր՝ ձեզ էլ նույն հրահանգը տային։ «Բոլորս հրահանգված էինք, բայց երբ փորձեցինք տարան Մարինայի ձեռից վերցնել, պատմություն դառավ, չէինք սպասում, որ էդպես կլինի։ Հիմա թող իրավապահները որոշեն՝ խի տենց եղավ»։ Մարտին Վարդազարյա՞նն էլ իրավապահներին կդիմի։ «Անպայման»։

Մարտի 19-ին տեղի ունենալիք հաջորդ նիստին, ասում են, «Երկիր Ծիրանիի» անդամները հնարավոր է «Pussy riot»-ի կամ ֆեմեն շարժման ներկայացուցիչների նման ամբիոնից երգեն կամ մերկանալու ակցիա անեն՝ ի՞նչ եք անելու էդ ժամանակ։ «Շորերը հետներս բերելու ենք, որ հագցնենք»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: