Հուլիսի 1-ից տեսչական մարմնի լիազորությունները կընդլայնվեն․ աշխատողը խախտման դեպքում կարող է դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.05.2021 | 13:21Աշխատանքային օրենսդրությունը բարելավվել է, և արդյունքում հուլիսի 1-ից Աշխատանի և առողջապահության տեսչական մարմնի լիազորությունները և վերահսկողական գործառույթները կընդլայնվեն: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
«Սա հնարավորություն կտա վերահսկել նորմերի կիրառումը: Եվ եթե աշխատողները, բացի իրենց առողջությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրներից, իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ կարող են դիմել այդ տեսչական մարմնին»,- նշեց Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: