Թուրքիան առանց խմելու ջրի է թողնում Դեյր Էլ Զոր նահանգի բնակիչներին՝ բռնագրավելով Եփրատ գետի ջուրը

Լուրեր

25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
Բոլորը

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Էլ Զոր նահանգում խմելու ջրի երկու կայան շարքից դուրս է եկել Եփրատ գետի մակարդակի խիստ նվազման պատճառով, ինչը տեղի է ունեցել Թուրքիայի կողմից  ջրի բռնագրավման պատճառով, գրում է North Press-ը:

«Դեյր Էլ Զորի արևելքում գտնվող և՛ Ալ-Բուսայրա կայանը, և՛ Դեյր Էլ Զորի արևմուտքում գտվող աս-Սավա կայանները շարքից դուրս են եկել Եփրատ գետի ջրի մակարդակի իջեցման պատճառով», – հայտնել է Դեյր Էլ Զորի ջրամբարների քաղաքացիական խորհրդի ներկայացուցիչ Մուհամմադ ալ-Նաջդին։

«Խմելու ու գյուղատնտեսական նշանակության ջրի կայանները կդադարեն գործել, եթե Թուրքիան շարունակի գողանալ Եփրատի ջուրը»,- ասել է նա սիրիական North Press-ին։

Լրատվականը գրում է, որ արդեն 3 ամսից ավելի է՝ Թուրքիան սահմանափակում է Եփրատ գետի ջրի հոսքը դեպի Սիրիա՝ զրկելով մեծ թվով մարդկանց ջրից։ Թուրքիան շարունակաբար նվազեցրել է Եփրատ գետի ջրի հոսքը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք՝ այն հասցնելով աննախադեպ ցածր քանակի։

Հավելենք, որ Թուրքիան ջուրը կուտակում է վեց ամբարտակների մեջ, որոնցից ամենամեծը Աթաթուրքի ամբարտակն է, որը մեծությամբ երկրորդն է Մերձավոր Արևելքում՝ 48 միլիարդ մ³ պահեստային հզորությամբ ՝ խախտելով 1987 թվականին Սիրիայի հետ կնքած միջազգային պայմանագիրը, որում ասվում է, որ Թուրքիայից դեպի Սիրիա հոսող ջրի բաժինը պետք է վայրկյանում 500 մ³ լինի:

 

Տաթև Ֆռանգյան